


Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հունիսին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վերաբերյալ նոր հանդիպման մասին:
"Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, մենք մեկ քայլ առաջ կատարեցինք և հասանք երկարատև խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչպես ձեզ հայտնի է, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրումը օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի առանցքային հենասյուներից մեկն է: Իմ վարչակազմն անհամբերությամբ սպասում է հունիսին այդ թեմայի շուրջ արդյունավետ քննարկումներին",-ասվում է Բաքվի 31-րդ էներգետիկ շաբաթի մասնակիցներին ուղղված Դոնալդ Թրամփի ուղերձում, հաղորդում են ԶԼՄ-ները ։



