


Արմինֆո. Երեւանի Կիևյան կամրջի վերանորոգումը կսկսվի հունիսի 10-ին: Այդ մասին հայտարարվել է հունիսի 1-ին քաղաքապետարանում փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Ինչպես նշվել է խորհրդակցության ժամանակ, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ նոր ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ը, քանի որ այդ ժամանակ ակնկալվում է տրանսպորտային հոսքի ավելացում։
Վերանորոգման ժամանակահատվածում կամուրջը բաց կմնա երթևեկության համար: Սահմանափակումներ կկիրառվեն միայն աշխատանքների առանձին փուլերում, մասնավորապես, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և կարերի փոխարինման աշխատանքների ժամանակ:



