


Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ:
Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում նշվում է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական բնույթ։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջանցիկ զարգացմամբ։ Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն և հաջողություն»:



