


Արմինֆո. Ռուսաստանը միակողմանի կարգով կկասեցնի կամ չեղյալ կհայտարարի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի եւ չմշակված ալմաստների մատակարարման շուրջ համաձայնագիրը, եթե շարունակվի Եվրամիությանը հանրապետության անդամակցության գործընթացը, հաղորդել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
"Չորեքշաբթի օրը ՝ մայիսի 27-ին, Հայաստանում ՌԴ դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը ՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որով տեղեկացվում է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի շարունակման դեպքում Մոսկվան կկասեցնի կամ միակողմանի կարգով չեղյալ կհայտարարի 2013թ. դեկտեմբերի 2-ի հիշյալ համաձայնագիրը", - ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում Է "Ինտերֆաքսը":
Ավելի վաղ արդեն հայտարարվել էր, որ 2013թ․ համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ալմաստների մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության ճանապարհին, որի մեջ այսօր մտնում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը: Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով, ընդ որում, արգելվում է վերաարտահանումը երրորդ երկրներ։
Ապրիլի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով, մինչդեռ, Եվրոպայում այն այժմ արժե մոտ 600 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց:



