


Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած այցի արդյունքները։
«Հայաստանում պետքարտուղար Ռուբիոն Երևանում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Երկու երկրների առաջնորդները հայտարարել են TRIPP-ի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրել Ռազմավարական գործընկերության խարտիան ու Կրիտիկական օգտակար հանածոների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը», - ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Այցին իր թվիթերյան (X) էջում անդրադարձել է նաև ինքը՝ Ռուբիոն։ «Այսօր Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ես հայտարարեցինք «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրեցինք Ռազմավարական գործընկերության խարտիան ու Կրիտիկական օգտակար հանածոների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչը նպաստում է ԱՄՆ նախագահի կողմից կազմակերպված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ սահմանված նպատակների իրագործմանը։ Մենք քննարկել ենք նաև խաղաղության գործընթացն ու Հայաստանում կայանալիք ընտրությունները», - գրել է Ռուբիոն, ով Երևանում է գտնվել ընդհանուր առմամբ մոտ մեկ ժամ։



