


Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևան կատարած այցի շրջանակներում փոխըմբռնման հուշագիր կստորագրի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ժամանումից հետո տեղի կունենա Ռուբիոյի և Միրզոյանի հանդիպումը։ «Պետքարտուղար Ռուբիոն Երևանում մասնակցում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։



