


Արմինֆո. Թուրքական հետախուզության (MIT) հետքեր կարելի է գտնել հայկական ընտրական լանդշաֆտում՝ ամենուրեք։ Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Նրա խոսքով, Անկարայի երկարաժամկետ, դանդաղ զարգացող ազդեցության գործողության պտուղները, որոնք ուղղված են Արցախի բաժանմանը Հայաստանից, Հայաստանի բաժանմանը Սփյուռքից, Երեւանի բաժանմանը Մոսկվայից/Թեհրանից, հայերի բաժանմանն իրենց ինքնությունից, եկեղեցուց եւ պատմությունից:
"Հետևեք ամենակատաղի քննադատներին, քանի որ նրանց յուրաքանչյուր մեղադրանք իսկական խոստովանություն է", - գրել է նա՝ Facebook-ի իր էջում:
Նա նաև ընդգծել է, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օրհան Սուլթանովը համագործակցում է թուրքական MIT-ի հետ՝ հունիսյան ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ընտրությունն առաջ մղելու գաղտնի անդրսահմանային գործողություններում:



