
Արմինֆո. Քանի որ ընդդիմության ներկայացուցիչները հանցագործությունների ակնհայտ մասնակից են, Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան, և որպես ժողովրդի մանդատ ունեցող անձ, նրանք նստելու են: Այդ մասին այսօր Արաբկիր համայնքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում լրագրողներին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ինքը նկատի ունի կոնկրետ մարդկանց։ Ընդ որում, ինչպես նշել է Փաշինյանը, տվյալ դեպքում խոսքը ֆիզիկական սպառնալիքների մասին չէ։
Այդ ֆիզիկական սպառնալիքներն ավելի շատ ուղղված են նրանց, ովքեր այսօր դիմակ հագաած հանդես են եկել կոնկրետ հայտարարություններով։ "Մենք նրանց կզացնելու ենք։ Բոլոր նրանց, ովքեր ավտոմատներն ուսերին մեզ հետ սպառնալիքների լեզվով են խոսում, ես նրանց հատ-հատ կգտնեմ ու կոչնչացնեմ ։ Իրավապահ մարմինները կգտնեն նրանց և կուղարկեն քրեակատարողական հիմնարկներ", - հայտարարեց վարչապետը, հավելելով, որ նման դեպքեր եղել են նաև նախկինում։ Փաշինյանը նշել է, որ 23 գլխից մնացել է ընդամենը 3 գլուխ, և մինչև տարեվերջ նրանց հարցը կլուծվի:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ, եթե իշխող կուսակցությունը պարտվի ընտրություններում, վարչապետը նշել է, որ բոլոր հարցերի պատասխանները կտա ժողովուրդը: Լրագրողը նաև հետաքրքրվել է, թե արդյոք հայ տղամարդուն վայել է կնոջը սպառնալիքներ ուղղել, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է. "Ես կնոջը չեմ սպառնացել, իմ սպառնալիքներն ուղղված են եղել Ռոբիկի դեմ (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան-խմբ.): Այո, ես նրան սպառնում եմ, ոչնչացնելու եմ", - ասել է վարչապետը, հավելելով, որ, ամեն դեպքում, նույն այդ կինը պետք է հասկանա, որ խոսում է վարչապետի հետ։ "Եվ եթե նա իրեն հաշիվ չի տալիս, որ խոսում է ժողովրդի ներկայացուցչի հետ, ապա ես էլ նրա տերերին ասում եմ, որ սպառնում եմ նրանց և կզացնելու եմ նրանց։ Ես իմ ընտանիքը չեմ խնայել հանուն ժողովրդի, և ես չեմ որոշել, որ իմ ընտանիքը չի կործանվի։ Ես արդեն հարյուր անգամ ձեզ ասել եմ․ խրամատներում որդուս կողքին գտնվող մարդը զոհվել է, այնպես որ ես չեմ որոշել, որ որդիս չպետք է զոհվեր։ Այսօր բոլոր նրանք, ովքեր մեզ սպառնում են, ժամանակին կռվի վայրից փախածներն են, վախկոտ սրիկաներ", - նշել է ՀՀ վարչապետը։
Նշենք, որ նախընտրական քարոզարշավն առանց միջադեպերի ու նոր սկանդալային հայտարարությունների չի անցնում։ Մասնավորապես, վարչապետն իր հեռախոսից ցույց է տվել դիմակավորված մի խումբ անձանց, որոնց ուսերին ինքնաձիգներ են եղել, սպառնալիքներ ուղղել իշխանությունների հասցեին: "Նայեք այդ փսլքոտներին։ Նրանք դիմակներ են հագնում և իրենց հերոս են կարծում: Սրանք այն հերոսներն են, որոնք տակները լցնելով, թողել են մեր զինվորներին։ Փսլնքոտներ, հանեք դիմակները և դուրս եկեք, այ համբալներ, մեկ-մեկ ձեզ կգտնեմ, այդ դիմակները կհանեմ եւ կմտցնեմ ձեր մի տեղը: Ես քեզ կկզացնեմ: Հանեք դիմակները և կամավոր ներկայացեք: Նայեք Ռոբի, Տաշիրի, Սերժիկի, Գագոյի փսլնքոտներին։ Կկզացնեմ ձեզ փաթեթով", - ասել է զայրացած Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի նկատմամբ դժգոհություն հայտնած կնոջն առնչվող մեկ այլ դրվագում Փաշինյանը կրկին բարձրացրել է ընդդիմության նույն առաջնորդների թեման ՝ սպառնալով նրանց բոլոր պատիժներով։