Arminfo.info


 Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 12:31
Ալինե Գրիգորյան

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն․ Բռնազավթված Արցախի շուրջ 30 թանգարաններ հայտնվել են անհետացման վտանգի տակ  

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն․ Բռնազավթված Արցախի շուրջ 30 թանգարաններ հայտնվել են անհետացման վտանգի տակ  

Արմինֆո.  Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ և հավաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ ցուցանմուշներով, հայտնվել են անհետացման վտանգի տակ: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, "Ազգային" պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը, հիշեցնելով, որ մայիսի 18-ին աշխարհը նշում է Թանգարանների միջազգային օրը:

 

«Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ որպես կարևոր միջազգային հարթակ, որի նպատակն է ընդգծել թանգարանների դերը հասարակությունների կրթական, գիտական և մշակութային զարգացման գործընթացներում, ինչպես նաև՝ մարդկության մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրության և հանրահռչակման գործում։ Այս նախաձեռնությունը հաստատվել է 1977 թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխավոր համաժողովի ընթացքում, իսկ 1978 թվականից ի վեր այն նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։

 

1992 թվականից սկսած՝ Թանգարանների միջազգային օրը յուրաքանչյուր տարի նշվում է որոշակի խորագրի ներքո՝ նպատակ ունենալով համախմբել միջազգային թանգարանային հանրույթը և խթանել մշակութային հաստատությունների ակտիվ մասնակցությունը համաշխարհային մշակութային գործընթացներին։

 

Սակայն, անկախ այս համաշխարհային նախաձեռնությունների նշանակությունից, մշակութային ժառանգությունը բազմաթիվ տարածաշրջաններում շարունակում է մնալ լուրջ սպառնալիքների ներքո՝ հատկապես այն դեպքերում, երբ այն դառնում է բռնազավթման, պատմության վերախմբագրման և մշակութային ինքնության նպատակային վերացման պետական քաղաքականության օբյեկտ։

 

Այս համատեքստում առանձնահատուկ մտահոգության առարկա է բռնազավթված Արցախում ստեղծված իրավիճակը, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող պետական քաղաքականության հետևանքով Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է լիակատար և համակարգված ոչնչացման, աղավաղման և յուրացման իրական ու շարունակական վտանգի տակ։ Այս գործընթացները վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անփոխարինելի արժեքներ։

 

Արցախը՝ հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության կարևորագույն օջախներից մեկը, երկար տարիներ ակտիվորեն մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կրթական և մշակութային ծրագրեր, որոնց նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի բացառիկ պատմամշակութային ժառանգությունը։ Արցախի թանգարաններն ու մշակութային հաստատությունները եղել են ոչ միայն հիշողության պահպանման կենտրոններ, այլև գիտական ուսումնասիրությունների և մշակութային ինքնության պահպանման առանցքային հենասյուներ։

 

2023 թվականի իրադարձություններից հետո Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով, հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Այսօր դրանք զրկված են բնականոն գործունեությունից, իսկ դրանց հավաքածուները կանգնած են ամբողջական ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման և նպատակային յուրացման բարձր ռիսկի ներքո։

 

Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք, ենթարկվում է համակարգված քաղաքականության, որի նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների վերագրումը կամ ֆիզիկական ոչնչացումը։ Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության առավել հետևողական և հասցեական ուշադրություն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության հրատապ խնդիր։

Այս պայմաններում Թանգարանների միջազգային օրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես խորհրդանշական տոն, այլև որպես միջազգային հանրության համար պատասխանատվության օր՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության, վտանգների բարձրաձայնման և կանխարգելման գործողոթյունների խթանմանը։

 

2026 թվականը հոբելյանական է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) համար․ կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 80-ամյակը՝ ութ տասնամյակ շարունակ միավորելով համաշխարհային թանգարանային հանրույթը և նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։

 

Այս տարվա Թանգարանների միջազգային օրվա պաշտոնական խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»։ Սակայն այդ միավորող առաքելությունը կարող է լիարժեք իրագործվել միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը գործնականորեն արձագանքի այն իրավիճակներին, որտեղ մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման և ամբողջական կորստի վտանգի տակ՝ ինչպես ներկայումս Արցախում», - գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը։

 

Նշենք, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանն ամբողջությամբ ավերել կամ զգալի վնաս է հասցրել հետևյալ մշակութային - կրոնական օբյեկտներին: Ամբողջությամբ ավերվել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին (Սուրբ Հովհաննես Մկրտիչ)՝ 2024 թվականի ապրիլին, Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցն ամբողջությամբ ավերվել է, Քարինտակ գյուղն ամբողջությամբ քանդվել է բուլդոզերներով, ապամոնտաժվել են Ստեփանակերտի հուշարձաններն ու կիսանդրիները, այդ թվում ՝ Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու, Հովհաննես Թումանյանի և մարշալ Բաղրամյանի հուշարձանները։ Մեծ Թաղեր գյուղում ավերվել է Մարշալ Խուդյակովի թանգարանը։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնում շուրջ 4000 հայկական մշակութային օբյեկտներ, այդ թվում ՝ ավելի քան 370 եկեղեցի և 119 հնագույն ամրոց:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Հանրապետություն»-ի դիմումըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Հանրապետություն»-ի դիմումը
Այսօր Հայաստանում փաստացի փակվեց հերթական լրատվամիջոցը՝ «Armat-Media»-ն։Այսօր Հայաստանում փաստացի փակվեց հերթական լրատվամիջոցը՝ «Armat-Media»-ն։
Հայաստանում խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ լռության օր էՀայաստանում խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ լռության օր է
Արցախի ԱԺ նախագահ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համարԱրցախի ԱԺ նախագահ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար
Երեւանում մեկնարկել է Երեւանում մեկնարկել է "Քաղաքացիական պայմանագրի" վերջին  նախընտրական հանրահավաքը
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել  ԱԱԾ հանգուցյալ նախկին տնօրենի նկատմամբՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել  ԱԱԾ հանգուցյալ նախկին տնօրենի նկատմամբ
"Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար․  "Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման"
"Ուժեղ Հայաստան"-ը ներկայացրել է Աղքատության հաղթահարման հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը
Ամենայն հայոց կաթողիկոսը Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների խախտումըԱմենայն հայոց կաթողիկոսը Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների խախտումը
Հայաստանի ՆԳՆ Հայաստանի ՆԳՆ "թեժ գծերը" շուրջօրյա կգործեն ընտրական գործընթացների շրջանում
«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ-ին խնդրում է չեղարկել «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ-ին խնդրում է չեղարկել "Ուժեղ Հայաստան" դաշինքի գրանցումը խորհրդարանական ընտրություններում
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներինՀունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին
Երեւանում տեղի կունենա ֆրանսահայ պատմաբանի «Ավարտելով ցեղասպանությունը. Մուստաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի ու հույների ոչնչացումը» գրքի շնորհանդեսըԵրեւանում տեղի կունենա ֆրանսահայ պատմաբանի «Ավարտելով ցեղասպանությունը. Մուստաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի ու հույների ոչնչացումը» գրքի շնորհանդեսը
Գյումրիի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվելԳյումրիի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել
Խմբակցության ղեկավար․ Առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի համարԽմբակցության ղեկավար․ Առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի համար
Ռուսաստանում ակնկալում են Ռուսաստանում ակնկալում են "3+3" հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում կամ Երևանում
Բացահայտվել է 27-ամյա վաղեմության սպանությունըԲացահայտվել է 27-ամյա վաղեմության սպանությունը
Ուժայինները խուզարկություններ են իրականացնում Armat Media-ի խմբագրությունումՈւժայինները խուզարկություններ են իրականացնում Armat Media-ի խմբագրությունում
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ռոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունըՌոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունը
Քաղաքագետ․ Գոյություն ունի երկու պետություն, որոնք շահագրգռված են Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբՔաղաքագետ․ Գոյություն ունի երկու պետություն, որոնք շահագրգռված են Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ
Ապօրինի քարոզչությունը դարձել է ամենատարածված խախտումը նախընտրական արշավի ընթացքում. «Արդար քվե»Ապօրինի քարոզչությունը դարձել է ամենատարածված խախտումը նախընտրական արշավի ընթացքում. «Արդար քվե»
«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանի ծրագրերը թույլ կտան վերջ դնել ծայրահեղ աղքատությանը երկրում«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանի ծրագրերը թույլ կտան վերջ դնել ծայրահեղ աղքատությանը երկրում
Հարցում. Հայաստանում հարցվածների միայն մոտ մեկ երրորդն իր ձայնը կտա Փաշինյանի կուսակցությանը խորհրդարանական ընտրություններումՀարցում. Հայաստանում հարցվածների միայն մոտ մեկ երրորդն իր ձայնը կտա Փաշինյանի կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում
Ձերբակալվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարարըՁերբակալվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարարը
Էդմոն Մարուքյան. 1,7 միլիոն մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, այդ դեպքում այս իշխանությունը կջախջախվիԷդմոն Մարուքյան. 1,7 միլիոն մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, այդ դեպքում այս իշխանությունը կջախջախվի
Հայաստանում հարցվածների շուրջ 50%-ը պատրաստ է փողոց դուրս գալ, եթե խորհրդարանական ընտրությունները կեղծվենՀայաստանում հարցվածների շուրջ 50%-ը պատրաստ է փողոց դուրս գալ, եթե խորհրդարանական ընտրությունները կեղծվեն
Սամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնիՍամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնի
«One shot» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում հունիսի 8-ից 15-ը«One shot» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում հունիսի 8-ից 15-ը
«Ուժեղ Հայաստան». Անապահով ընտանիքներին էլեկտրաէներգիայի և ջրի սուբսիդիաներ կտրամադրվեն«Ուժեղ Հայաստան». Անապահով ընտանիքներին էլեկտրաէներգիայի և ջրի սուբսիդիաներ կտրամադրվեն
Հայաստանի դատախազությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Արարատցեմենտ»-ի օտարման վերաբերյալ կառավարության որոշումըՀայաստանի դատախազությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Արարատցեմենտ»-ի օտարման վերաբերյալ կառավարության որոշումը
Կարապետյանը՝ Փաշինյանին. «Եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, դուրս եկե՛ք այդ կառույցից»Կարապետյանը՝ Փաշինյանին. «Եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, դուրս եկե՛ք այդ կառույցից»
Փորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասերՓորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասեր
Օվերչուկը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել, թե «ինչ մուրաբա է եփելու»Օվերչուկը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել, թե «ինչ մուրաբա է եփելու»
Հայաստանի օմբուդսմենը ԵՄ երկրների դեսպանների ուշադրությունն է հրավիրել ընտրական գործընթացների շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդրինՀայաստանի օմբուդսմենը ԵՄ երկրների դեսպանների ուշադրությունն է հրավիրել ընտրական գործընթացների շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդրին
Ռոբերտ Քոչարյան. Վենդետան այն ուղին չէ, որով կարելի է երկիրը դուրս բերել ճգնաժամիցՌոբերտ Քոչարյան. Վենդետան այն ուղին չէ, որով կարելի է երկիրը դուրս բերել ճգնաժամից
ՔԿ. որոշում է կայացվել ձերբակալել կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին և ֆինանսների նախկին նախարար Գագիկ ԽաչատրյանինՔԿ. որոշում է կայացվել ձերբակալել կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին
Ռուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուցՌուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուց
Գեներալ Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել. փաստաբանԳեներալ Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել. փաստաբան
«Միասնության թևեր»-ի առաջնորդը չի բացառել համագործակցությունը Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Քոչարյանի «Հայաստան» դաշինքների հետ խորհրդարան անցնելու դեպքում«Միասնության թևեր»-ի առաջնորդը չի բացառել համագործակցությունը Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Քոչարյանի «Հայաստան» դաշինքների հետ խորհրդարան անցնելու դեպքում
Լավրով. Հայաստանն անցնում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձությունըԼավրով. Հայաստանն անցնում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձությունը
Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBankՀաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը զարգացրել են շատ լավ և ջերմ հարաբերություններՊուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը զարգացրել են շատ լավ և ջերմ հարաբերություններ
Պուտին. Ռուսաստանը բնականոն հարաբերություններ կպահպանի Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե երկիրն ինչ որոշում կկայացնի իր ապագա ուղու վերաբերյալՊուտին. Ռուսաստանը բնականոն հարաբերություններ կպահպանի Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե երկիրն ինչ որոշում կկայացնի իր ապագա ուղու վերաբերյալ
Գագիկ Ծառուկյան․ Հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզումԳագիկ Ծառուկյան․ Հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզում
Ռոբերտ Քոչարյան․ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի քարոզարշավը լցվի թույնով, ստով և կեղծիքներովՌոբերտ Քոչարյան․ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի քարոզարշավը լցվի թույնով, ստով և կեղծիքներով
ՀԱԿ․ գիտակցելով առաջիկա ընտրություններում անխուսափելի պարտությունը՝ իշխանությունները փորձում են ուժով և բռնությամբ կանխորոշել ընտրությունների ելքըՀԱԿ․ գիտակցելով առաջիկա ընտրություններում անխուսափելի պարտությունը՝ իշխանությունները փորձում են ուժով և բռնությամբ կանխորոշել ընտրությունների ելքը
«Հայաստանն ընտրում է» հեռուստատեսային բանավեճերի երրորդ և եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ)«Հայաստանն ընտրում է» հեռուստատեսային բանավեճերի երրորդ և եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ)
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը տնային կալանքի տակ էԱրքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը տնային կալանքի տակ է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամին օժանդակելու համար 37 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամին օժանդակելու համար 37 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»
Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատարԵվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատար
Ուրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնությունՈւրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն
ԿԸՀ-ը հերթական անգամ հիշեցնում է, որ ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումըԿԸՀ-ը հերթական անգամ հիշեցնում է, որ ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը
Սուրեն Պապիկյանը չի բացառել, որ ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներին կարող են ուսումնական զինվորական հավաքների ծանուցագրեր հանձնվելՍուրեն Պապիկյանը չի բացառել, որ ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներին կարող են ուսումնական զինվորական հավաքների ծանուցագրեր հանձնվել
ԿԸՀ  նախագահը ՖՄԿ դիտորդական առաքելության պատվիրակությանը ներկայացրել է ընտրական համակարգի նախապատրաստական աշխատանքներըԿԸՀ  նախագահը ՖՄԿ դիտորդական առաքելության պատվիրակությանը ներկայացրել է ընտրական համակարգի նախապատրաստական աշխատանքները
ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը ձեռնամուխ է եղել խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ դիտարկմանըԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը ձեռնամուխ է եղել խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ դիտարկմանը
Քոչարյան․ Փաշինյանը Հայաստանի երեք դատական ատյաններում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբՔոչարյան․ Փաշինյանը Հայաստանի երեք դատական ատյաններում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի կուսակցությունների ընտրացուցակների առաջին համարների՝ այսօր Հանրային հեռուստատեսության կազմակերպած բանավեճին․  ՏոնոյանԳագիկ Ծառուկյանը չի մասնակցի կուսակցությունների ընտրացուցակների առաջին համարների՝ այսօր Հանրային հեռուստատեսության կազմակերպած բանավեճին․  Տոնոյան
Քոչարյան․ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը նրան թույլ էր տալիս շուկայական արժեքից ցածր սպառազինություն ստանալ, եւ այդ հնարավորությունը կորցնելը խելամիտ չէՔոչարյան․ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը նրան թույլ էր տալիս շուկայական արժեքից ցածր սպառազինություն ստանալ, եւ այդ հնարավորությունը կորցնելը խելամիտ չէ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Սամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնիՍամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնի
Փորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասերՓորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասեր
Ռուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուցՌուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուց
Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»
Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատարԵվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատար
Ուրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնությունՈւրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ինՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին
Զախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետԶախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ
ԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներ
Մենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակիՄենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակի
Ընդդիմադիրը հաղորդել է, թե Վայոց ձորի որ նորակառույց դպրոցներն են հանձնվելու ադրբեջանցիներինԸնդդիմադիրը հաղորդել է, թե Վայոց ձորի որ նորակառույց դպրոցներն են հանձնվելու ադրբեջանցիներին
Փորձագետ․ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Իրանի շրջապատման ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղինՓորձագետ․ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Իրանի շրջապատման ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղին
Breavis ընկերությունը “Եվրոնյուզ»-ին մերկացրել է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջBreavis ընկերությունը “Եվրոնյուզ»-ին մերկացրել է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ
Քոչարյան․ ԵՄ և ԵԱՏՄ միջև ընտրությունը՝ դա ընտրություն է անիրականանալի երազանքի և որոշակիության միջևՔոչարյան․ ԵՄ և ԵԱՏՄ միջև ընտրությունը՝ դա ընտրություն է անիրականանալի երազանքի և որոշակիության միջև
Հայաստանի իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները․ պատգամավորՀայաստանի իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները․ պատգամավոր