


Արմինֆո. Միացյալ Թագավորություն և եվրոպական 45 երկրներ համաձայնության են եկել ապօրինի ներգաղթյալներին երրորդ երկրներ արտաքսելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ընդդիմադիր պատգամավոր ("Հայաստան" դաշինքից) Արթուր Խաչատրյանը ՝ հղում անելով անգլիական հեղինակավոր The Guardian պարբերականի հրապարակմանը։
Քննարկվող երկրների թվում, ուր կարող են արտաքսվել ապօրինի ներգաղթյալները, նշված են Եգիպտոսը, Եթովպիան, Գանան, Լիբիան, Մավրիտանիան, Ռուանդան, Սենեգալը, Թունիսը, Ուգանդան, Ուզբեկստանը և Հայաստանը:
"Հուսով եմ հասկանում եք, թե ինչ կկատարվի այստեղ, երբ տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ ներխուժեն Հայաստան։ Չմոռանաք նաև «արևմտյան ադրբեջանցիների» մասին, ովքեր Փաշինյանի վերարտադրման դեպքում թակելու են մեր դռները։
Միգուցե Եվրոպայից արտաքսված ներգաղթյալների ընդունման հարցը քննարկվել է Երևանում, երբ եվրոպական երկրների ղեկավարները և բարձրագույն ռանգի եվրաչինովնիկները Երևանում էին․․․ Չեմ բացառում։ Կարո՞ղ է հենց սրա համար են եվրոպացիները «սիրում» Փաշինյանին", - գրել է ընդդիմադիր գործիչը ։
Հոդվածին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով․ https://www.theguardian.com/world/2026/may/15/uk-joins-european-deal-tosend-rejected-asylum-seekers-to-third-countryhubs



