


Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մտադիր են ժամանակավորապես վերացնել 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մի շարք պետությունների քաղաքացիներ ՀՀ մուտքի վիզա կարող էին ստանալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների միջոցով ՝ հրավերով:
Մայիսի 14-ին կառավարության ընդունած որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ տվյալ միջոցը նպատակ ունի դյուրացնել այն պետությունների ներկայացուցիչների մուտքը երկիր, որոնք կմասնակցեն COP17-ին: Փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո առանձին երկրներից COP-17-ի մասնակիցները կկարողանան մուտքի վիզաներ ձևակերպել նաև E-VISA համակարգի միջոցով: Փաստաթուղթը պատրաստել են ՀՀ շրջակա միջավայրի և արտաքին գործերի նախարարությունները ՝ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ: Փոփոխություններն ուղղված են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին մասնակցելու համար օտարերկրյա քաղաքացիների մուտքի դյուրացմանը: COP-17 համաժողովը տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։



