


Արմինֆո. Ռուսաստանցիները արտասահման մեկնելիս պետք է հիշեն երրորդ երկրներում ձերբակալվելու և ԱՄՆ-ին արտահանձնվելու վտանգի մասին։ "ՌԻԱ Նովոստի"-ին այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների շուրջ բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը:
"Շատ պետություններ ոչ միայն Եվրոպական միությունում, այլև ավելի լայն համատեքստում ունեն հանձնման, արտահանձնման որոշակի պարտավորություններ։ Այդ ամենը պետք է հաշվի առնել այն ռիսկերը գնահատելիս, որոնց մարդիկ կարող են բախվել արտասահման մեկնելու դեպքում", - ասել է Լուկյանցեւը։
Դիվանագետն ընդգծել է, որ ԱԳՆ-ը չի որոշում, թե ուր պետք է գնան ռուսաստանցիները, իսկ ուր ՝ ոչ ։ Նախարարությունը միայն կարող է խորհուրդ տալ չայցելել որոշակի երկրներ, եթե քաղաքացիները կարծում են, որ իրենք կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ հարաբերություններում։
ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի հարցումներով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվին են դասվում Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը, ինչպես նաեւ Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան եւ Մարոկկոն: Ընդ որում, նախարարությունում նշում են, որ այդ ցուցակը չի ներառում արտահանձնման պայմանագրերով ԱՄՆ-ի հետ կապված բոլոր երկրները:



