


Արմինֆո.Նոյեմբերի 23-24-ը Մոսկվայում կանցկացվի Միջազգային մունիցիպալ ֆորումը (ՄՄՖ)։
Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, ՄՄՖ-ն խոշորագույն գործարար հարթակներից է՝ տարածաշրջանների և մունիցիպալիտետների կայուն ու նորարարական զարգացման, բնակչության կենսագործունեության ապահովման և հարմարավետ քաղաքային միջավայրի ստեղծման ուղղությամբ փորձի փոխանակման և համատեղ լուծումների մշակման համար:
Ֆորումին կմասնակցեն տարածաշրջանային և մունիցիպալ իշխանությունների, ռուսական և արտասահմանյան ներդրումային հիմնադրամների, ֆինանսական կառույցների, խոշոր առևտրային ընկերությունների և արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ:
Ծրագիրը ներառում է գործարար և փորձագիտական նիստեր 16 թեմատիկ բլոկներով, որոնցից հիմնականը կլինեն՝ մունիցիպալիտետների քույրացում. կայուն զարգացման ռազմավարություն, մունիցիպալ դիվանագիտություն, միջխորհրդարանական համագործակցություն, քաղաքների և տարածաշրջանների կայուն զարգացում, կրթություն և ապագայի կադրեր, երիտասարդական նախաձեռնություններ:
2025 թվականին միջոցառումը համախմբել էր 75 երկրների և Ռուսաստանի 83 տարածաշրջանների ներկայացուցիչների։



