


Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Թուֆիկ Ջուամային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, փոխնախարարը շնորհավորել և արդյունավետ ծառայություն է մաղթել դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դեսպան Ջուաման իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Ալժիրի միջև երկկողմ բարեկամական կապերի ամրապնդմանը և հետագա զարգացմանը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի և բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական խնդիրներին:



