Arminfo.info


 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026 13:32
Ալինե Գրիգորյան

«Թուրքական դեսանտ». հայ թյուրքագետը պատմել է, թե ինչպես է Թուրքիան ազդում Հայաստանի ներքին գործընթացների վրա խորհրդարանական ընտրություններից առաջ

«Թուրքական դեսանտ». հայ թյուրքագետը պատմել է, թե ինչպես է Թուրքիան ազդում Հայաստանի ներքին գործընթացների վրա խորհրդարանական ընտրություններից առաջ

Արմինֆո. Թուրքիան ոչ միայն ուշադիր հետևում է, այլև ազդեցություն է գործում Հայաստանի ներքին գործընթացների վրա՝ առնվազն հռետորաբանության և տեղեկատվական քաղաքականության մակարդակով։ Այս մասին իր վերլուծական հոդվածում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ պատմելով, թե ինչպես են թուրք երեք դիվանագետներն աջակցություն հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ գրավել են ոչ միայն հայ հասարակության, այլև միջազգային տարբեր դերակատարների ուշադրությունը և լայնորեն բնորոշվում են որպես «աշխարհաքաղաքական ընտրություններ» տարբեր բևեռների միջև։ «Այս համատեքստում զարմանալի ոչինչ չկա։ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարևորությունը, որը բխում է նախևառաջ նրա աշխարհագրական դիրքից ու ռելիեֆից, այն մշտապես դարձնում է մրցակցության օբյեկտ ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ տերությունների միջև», - պարզաբանել է փորձագետը։

Բացառություն չէ, ըստ թյուրքագետի, նաև հարևան Թուրքիան, որտեղ մեծ ուշադրությամբ հետևելու են հունիսյան խորհրդարանական ընտրությունների ընթացքին։ Ի հաստատումն այս խոսքերի՝ Գեղամյանը հիշեցրել է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի՝ 2026 թվականի հունվարին արված հայտարարությունը, ըստ որի՝ «Հայաստանում ընտրությունները կարևոր նշանակություն են ունենալու հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայումս առաջատար է հանրային կարծիքի հարցումներում։ Թուրքիան անկեղծորեն սատարում է այն կառուցողական դերը, որը նա խաղում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվեն»։

Գեղամյանը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը միակ օրինակը չէ, որը փաստում է առհասարակ Հայաստանի ընտրական և քաղաքական գործընթացների նկատմամբ հետաքրքրվածությունը։ Նրա խոսքով՝ նման բազմաթիվ օրինակների կարելի է պարբերաբար հանդիպել թուրքական լրատվամիջոցներում, և նա ենթադրել է, որ առաջիկա շաբաթներին դրանց թիվը կավելանա։ Միևնույն ժամանակ, նա հորդորել է դիտարկել վերջին օրերին թուրքական բավականին հայտնի լրատվամիջոցներում հրապարակված երեք հոդվածները, որոնց հեղինակները երեք թուրք դիվանագետներ են, ովքեր ապրիլի վերջին մասնավոր այցով գտնվել են Հայաստանում։ Այս կապակցությամբ Գեղամյանը հիշեցրել է, որ ապրիլի 26-ին Երևան են ժամանել նախկին դեսպաններ Օմեր Օնհոնը, Հասան Գյոգյուշը և Հասան Սերվեթ Օքթեմը։ Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ վերջինիս կենսագրության մեջ, բացի տարբեր երկրներում Թուրքիայի դեսպան աշխատելուց, նաև նշվում է, որ նա վիրավորվել է 1984 թվականին Թեհրանում Թուրքիայի դեսպանատան դեմ «ԱՍԱԼԱ»-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) կողմից կազմակերպված «պատժիչ գործողության» ժամանակ։ Ավելին, ինչպես նկատել է Գեղամյանը, բոլոր երեք դիվանագետներն այժմ զբաղվում են փորձագիտական գործունեությամբ և հանդիսանում են «Անկարայի քաղաքականության կենտրոն» (Ankara Politikalar Merkezi) վերլուծական կենտրոնի մասնագետներ։

«Չնայած այցի «մասնավոր» բնույթին, ըստ հենց դիվանագետների, այն հնարավորություն է տվել «առաջին ձեռքից հետևել երկրում տիրող իրավիճակին ընտրություններից առաջ» և «հանդիպել Հայաստանի կարևոր անձանց, ինչպես նաև հասկանալ նախընտրական մթնոլորտը»։ Երևան կատարած այցի արդյունքում հրապարակված իրենց հոդվածներում թուրք դիվանագետները, բացի զբոսաշրջային բնույթի դիտարկումներից և արդեն դասական դարձած հակահայկական քարոզչություն պարունակող գնահատականներից, անդրադառնում են նաև քաղաքական իրավիճակին։ Այս առումով նրանք առաջ են քաշում երկու հիմնական թեզ», - ընդգծել է Գեղամյանը։

Առաջին թեզը, ըստ փորձագետի, կայանում է նրանում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը ճիշտ է։ Ի հաստատումն իր խոսքերի՝ նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, թե ինչպես է դեսպան Գյոգյուշը նկարագրում Հայաստանի քաղաքական իրավիճակը և Թուրքիայի դիրքորոշումը. «Կատարելով ճիշտ ընտրություն և միջազգային ասպարեզում հրաժարվելով ցեղասպանության մասին պնդումներից՝ Փաշինյանը շարժվում է դեպի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում՝ առանց նախապայմանների։ Մի երկրում, որտեղ 100 տարի շարունակ թշնամանք է հրահրվում թուրքերի նկատմամբ, երեք տարի առաջ պատերազմում պարտված առաջնորդի համար սա շատ համարձակ քայլ է»։

Թյուրքագետն ընդգծել է, որ Գյոգյուշն անդրադառնում է նաև Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պահանջին, մասնավորապես նշելով. «Այժմ հարաբերությունների կարգավորման ամենամեծ խոչընդոտը Հայաստանի 1991 թվականի Սահմանադրությունն է (թուրք դիվանագետը, հավանաբար, նկատի ունի 1990 թվականի Անկախության հռչակագիրը): Նշելով, որ Սահմանադրության այդ խնդրահարույց հոդվածները պետք է փոխվեն՝ Փաշինյանը ևս մեկ համարձակ քայլ կատարեց, սակայն մինչև ընտրությունները նման բան անելու հնարավորություն չկա»։

Նմանատիպ գնահատականով, ըստ փորձագետի, հանդես է գալիս նաև դեսպան Օքթեմը՝ նշելով. «Հայաստանի քաղաքական իրավիճակը կարելի է հակիրճ նկարագրել հետևյալ կերպ. մենք գոհունակությամբ ենք հետևում վերջին տարիներին Հայաստանի առաջընթացին խաղաղության և տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ։ Հեռանալով Ռուսաստանից և ընտրելով Արևմուտքը՝ Հայաստանը քայլեր է անում ճիշտ ուղղությամբ։ Միասին տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը փորձում է երկիրը դուրս հանել ցեխից։ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար ակնկալվում է, որ Անկախության հռչակագրին հղումը կհանվի Հայաստանի Սահմանադրության նախաբանից։ Վստահություն կա, որ Փաշինյանը կվերացնի նաև այս վերջին խոչընդոտը ընտրություններից հետո»։

Երկրորդ թեզը, ըստ Գեղամյանի, վերաբերում է արդեն բուն ընտրություններին Հայաստանում։ Դրանցում, ինչպես պարզաբանել է թյուրքագետը, դրսևորվում է բացահայտ աջակցություն Հայաստանում այս պահին իշխող ուժին։ Ինչպես նկատել է փորձագետը, դեսպան Օքթեմը, պնդելով, թե ընտրություններում ամենայն հավանականությամբ կհաղթի Փաշինյանը, նշում է հետևյալը. «Հայ ընտրողը հունիսի 7-ին կգնա ընտրության և իր ազատ կամքով կորոշի երկրի ապագան։ Եթե նա ուզում է խաղաղություն, բարօրություն և ժողովրդավարություն, ապա ճիշտ ընտրությունը Փաշինյանի կուսակցությունն է։ Նրանք, ովքեր ցանկանում են, որ Հայաստանը մնա Ռուսաստանի «հետնաբակում», թող քվեարկեն Սամվել Կարապետյանի («Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ - խմբ.) օգտին։ Թուրքիան պատրաստ է սպասել և բարեկամության ձեռք մեկնել Հայաստանին, որը «ստորագրել է» խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, պատրաստ է բացել սահմանները, սկսել դիվանագիտական հարաբերություններ, մի խոսքով՝ կարգավորել հարաբերությունները։ Փաշինյանի գլխավորությամբ... Հայաստանը լավ հարաբերություններ կունենա հարևանների հետ.... Սրա հետ համաձայնությունը Հայաստանի ընտրողի ձեռքում է։ Հուսանք, որ այդպես էլ կլինի»։

Միևնույն ժամանակ, ինչպես ուշադրություն է հրավիրել թյուրքագետը, հեղինակը պիտակավորում է այլ քաղաքական ուժերի՝ բնութագրելով ՀՅ «Դաշնակցությունը» որպես «հայ ազգայնականներ, որոնք Հայաստանը տանում են դեպի աղետներ», Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ)՝ որպես «խաղաղության քաղաքականության հակառակորդներ», և Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը կապելով Ռուսաստանի հետ։ Օնհոնը նույնպես, ինչպես նշել է Գեղամյանը, հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերին անվանում է «ծայրահեղ ազգայնականներ»՝ իշխող ուժի դեմ պայքարողների նկատմամբ կիրառելով «Ռուսաստան - Եկեղեցի - դաշնակիցներ» բանաձևը։

«Բացի այդ, վերջինս ընդդիմադիր ուժերի ելույթները որակում է որպես «հարևան երկրների հետ հակամարտություն ծնող և Ռուսաստանի հետ մերձեցման հանգեցնող ապագայի նախանշան», իսկ Փաշինյանին նկարագրում է որպես «Հայաստանը Ռուսաստանի հեգեմոնիայի տակ մտցնելուն դեմ հանդես եկող» և «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից»։ Ավելորդ չի լինի նշել, որ հոդվածը գրած դեսպանը ընտրությունների համատեքստում հիշատակում է նաև «Միջին միջանցքի» երթուղին որպես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը նպաստող նախագիծ, որը միշտ կարևոր է եղել Թուրքիայի համար», - ուշադրություն է հրավիրել Գեղամյանը։

Նշված հոդվածները, ինչպես նկատել է թյուրքագետը, փաստացի Հայաստանում գործող քաղաքական ուժերից մեկին ուղղված անուղղակի և ուղղակի աջակցության դրսևորում են։ Փորձագետը հետաքրքրական է անվանել այն փաստը, որ նմանատիպ եզրակացության է հանգել նաև Թուրքիայի հեղինակավոր և անկախ տպագիր հրատարակությունը՝ «Oksijen» թերթը։ Այս կապակցությամբ նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ թերթում երեք դիվանագետների սյունակներին նվիրված խմբագրական հոդվածը վերնագրված է որպես «լիակատար աջակցություն Փաշինյանին թուրք պաշտոնաթող դեսպանների կողմից», իսկ հոդվածի նախաբանում նշվում է, որ դիվանագետները «ստուգել են երկրի զարկերակը ընտրություններից առաջ» և իրենց հոդվածներում «Փաշինյանին աջակցության ուղերձ են հղել»։

Վերը նշվածի կապակցությամբ փորձագետը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք նախընտրական շրջանում հրապարակված այս հոդվածները կարժանանան Հայաստանի իշխանությունների և նրանց սատարող շրջանակների նույնպիսի սուր ու քննադատական արձագանքին, որին արժանանում են նմանատիպ բովանդակությամբ նյութերը մեկ այլ երկրում, օրինակ՝ Ռուսաստանում։ «Առավել ևս, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք ոչ միայն լրագրողների, այլև նախկին պետական գործիչների հետ, ովքեր այսօր էլ որոշակի ազդեցություն ունեն Թուրքիայի քաղաքական շրջանակներում», - հավելել է Գեղամյանը։ Թյուրքագետը նշել է, որ նմանատիպ իրավիճակ դիտվել է նաև 2021 թվականի նախընտրական շրջանում։ Այսպես, օրինակ, Թուրքիայի առաջատար թերթերից մեկը՝ «Yeni Şafak»-ը, 2021 թվականի փետրվարին հրապարակել էր վերլուծական հոդված՝ «ո՞ր սցենարն է ավելի լավ Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանում» վերնագրով։ Հոդվածի հեղինակը, ինչպես նշել է Գեղամյանը, գրել էր հետևյալը. ««Ղարաբաղյան կլանի» համեմատ Փաշինյանը իդեալական [ընտրություն] է։ Նա հայ քաղաքական գործիչներից ամենապարզամիտն է։ Թուրքիայի և Ադրբեջանի համար ավելի լավ է սատարել դեպի Արևմուտք կողմնորոշված իշխանություններին, քան Ռուսաստանին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում։ Այս տողերը, իհարկե, չեն արդարացնում Փաշինյանին։ Բայց եթե ընտրելու լինենք վատթարագույնների միջից, ապա նա լավն է մյուսներից»։

Գեղամյանն անդրադարձել է նաև թուրքական իշխանություններին ամենամոտ կանգնած քարոզչամիջոց համարվող «Daily Sabah» օրաթերթի անգլերեն տարբերակում հրապարակված «Արդյո՞ք Թուրքիան սատարում է Փաշինյանին» վերնագրով հոդվածին։ Հոդվածում, ինչպես նշել է թյուրքագետը, ասվում էր. «Թուրքիան վախենում է, որ բանակի կողմից սատարվող Փաշինյանի հաջորդը կարող է վարել ավելի կոշտ և անզիջում արտաքին քաղաքականություն։ Թվում է, թե Անկարայի քաղաքական գործիչները կարծում են, որ Երևանի արևմտամետ քաղաքական ղեկավարությունն ավելի մեծ ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության գործում»։

Ամփոփելով՝ փորձագետը համոզմունք է հայտնել, որ վերոնշյալ բոլոր հայտարարությունները կարելի է հեշտությամբ դասել արտաքին միջամտությունների շարքին, ինչը մատնանշում է ոչ միայն Թուրքիայի մեծացած ուշադրությունը, այլև նրա մասնակցությունը հայաստանյան ներքին գործընթացներին՝ առնվազն հռետորաբանության և տեղեկատվական քաղաքականության մակարդակով։

 

 

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասինՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասին
ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում 
ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը 
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
Նարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերներըՆարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները
"Գութան" փառատոնն այս տարի նվիրված կլինի Գագիկ Գինոսյանի 60-ամյակին
Դավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմըԴավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմը
Վերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն էՎերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է
Սյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամՍյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասինՀակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ
Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ "Ուժեղ Հայաստանը" դրանցից չի հրաժարվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահՌուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ
Մելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետՄելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետ
Էդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականինԷդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրություններըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
ՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներ
Իշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտինԻշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտին
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԾառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Ակտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասինԱկտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասին
Պաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարըՊաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։
Նարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցինՆարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցին
Բուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնըԲուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնը
ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։
ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնումՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար