


Արմինֆո. Երևանի և Դելիի միջև 2008 թվականին ստորագրված բարեկամության ոլորտում փոխըմբռնման հուշագրի իրականացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունն է ընդգծվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշա Սահա Սինհուի հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Փամբուխչյանը նշել է, որ ակնկալում է Հնդկաստանի դեսպանի աջակցությունը երկու քաղաքների միջև կապերի վերականգնման հարցում: Նշվել է նաև, որ Երևանը բաց է տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, ինչպես նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար:



