


Հայաստանի ԶՈւ շփման գծում գերժամանակակից տեխնիկայով հագեցված են լինում միայն անհրաժեշտության և նպատակահարմարության դեպքում: Այս մասին հունվարի 26-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք հագեցնում ենք շփման գծի այն հատվածները, որոնք կարելի է կոմպլեկտավորել այդպիսի տեխնիկայով: Կան հատվածներ, որտեղ հակառակորդի դիպուկահարները փչացնում են այդ միջոցները, դրա համար էլ կոմպլեկտավորումն ընթանում է հաշվի առնելով նպատակահարմարությունը»,-նշել է Սեյրան Օհանյանը:
Նա հերքել է նաև պարտադիր Հայաստանի զինված ուժերում ծառայության ժամկետը երկարացնելու մասին լուրերը, ընդգծելով, որ այսօր նման պլաններ չկան:
Անդրադառնալով թեմային, որ վտանգավոր կետերում ծառայում են միայն անապահով ընտանիքներից զորակոչված պատանիները, Օհանյանը նշել է, որ այժմ զորակոչիկների տեղաբաշխման թափանցիկության առումով արդեն ձեռք է բերվել լուրջ առաջընթաց: «Նորակոչիկները տեղաբաշխվում են ըստ ֆիզիկական հնարավորությունների, կրթության և սոցիալական կարգավիճակի: Այդ ոլորտում կոռուպցիան բացառելու նպատակով տեղաբաշխումը տեղի է ունենու վիճակահանությամբ»,-նշել է Օհանյանը, ընդգծելով, որ պաշտպանական գերատեսչությունն այսուհետ էլ լուրջ ուշադրություն կդարձնի կոռուպցիայի դեմ պայքարին: -



