


Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ինքը՝ փաստաբանը:
Նա չի պատմել, թե երբ է փոխվել իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ Միայն նշել է. "Դատարանը խափանման միջոցը տնային կալանքից փոխել է վարչական հսկողության" ։
Հակակոռուպցիոն կոմիտեն Հակոբյանի ձերբակալության մասին հաղորդել էր մարտի 6-ին: Գործը վերաբերում է Լոռու մարզում քննվող քրեական գործի քննության կամ արդարադատության իրականացմանը միջամտելու ենթաադրյալ դեպքին:



