


Հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Աբովյանում, Նաիրիում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Ճամբարակում, Ապարանում, Վայքում, Եղեգնաձորում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Լոռիում, Սպիտակում, Արթիկում, Աշոցքում տեղում է ձյուն:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական
ծառայությունից, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց
լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը: Սաստիկ քամու և ցածր
տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ջաջուռի և Քեթիի լեռնանցքները,
Աշոցք-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ ճանապարհահատվածները, Ջերմուկի
տարածաշրջանի ավտոճանապարհները, Սարավանի լեռնանցքը: Ծանրաքաշ ավտոմեքենաների
համար դժվարանցանելի է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես
նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից
և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային
անվադողերով:



