Arminfo.info


 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026 15:25

«Նեմեսիս» գործողություն». Էրիկ Բոգոսյանի փնթի աշխատանքը

«Նեմեսիս» գործողություն». Էրիկ Բոգոսյանի փնթի աշխատանքը

Արմինֆո. «Խոստովանեմ, որ կնախընտրեի, որպեսզի վերջերս ռուսերենով հրատարակված Էրիկ Բոգոսյանի ««Նեմեսիս» գործողություն. Հայոց ցեղասպանության վրեժխնդրության պատմությունը» գրքի (թարգմ.՝ Ա. Մարգոլիս, Մոսկվա, Individuum, Էքսմո, 2025 թ.) վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեին պրոֆեսիոնալ պատմաբանները, մասնավորապես՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակիցները: Սակայն նրանք դա դեռ չեն արել: Նման կարծիք է հայտնել հայտնի գրող և հետազոտող, «Անդրանիկագիտական հանդեսի» նախկին հրատարակիչ ու խմբագիր Աշոտ Գրիգորյանը՝ Բոգոսյանի գրքի իր գրախոսականում:

Նա նշել է, որ նախքան Բոգոսյանի գրքի անգլերեն և ռուսերեն հրատարակվելը, նրան գիտեր միայն որպես ամերիկյան դերասան, ռեժիսոր և դրամատուրգ, ուստի տվյալ գրքի լույս տեսնելու լուրն իրեն մի փոքր զարմացրել է:

«Ծանոթանալով դրան՝ ես էլ ավելի զարմացա։ Եվ այսպես, դրամատուրգ Էրիկ Բոգոսյանը որոշել է պատմական հետազոտություն գրել «Նեմեսիս» գործողության մասին։ Նրան նույնիսկ չի կաշկանդել այն փաստը, որ ինքը հայերենին չի տիրապետում, օգտագործել է հիմնականում անգլալեզու աղբյուրներ (ներառյալ Հայոց ցեղասպանությունը ժխտող հեղինակների) և արդյունքում ընկել է ամերիկյան պատմագրության բացասական միտումների ազդեցության տակ։ Այն բավականին միտումնավոր է (տես, օրինակ, Արմեն Այվազյանի «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)» գիրքը), այդպիսին է ստացվել նաև Բոգոսյանի գիրքը»։

«Հեղինակը բավականին սենսացիոն վարկած է առաջ քաշում «Նեմեսիսի» և բրիտանական հետախուզության կապի վերաբերյալ. գրքում դա ոչ մի կերպ ապացուցված չէ, և, ընդհանուր առմամբ, Բոգոսյանի գեղարվեստական հորինվածքն է: Դա էլ հասկանալի է. առանց սենսացիաների Ամերիկայում գիրք չես վաճառի: Երևում է, որ հեղինակը, հեռու լինելով պատմագիտությունից և հայկական իրականությունից («հայոց պատմությունը, որը ես սովորել եմ պապիս պատմածներից, իմ պատմությունը չէր»), փորձում է հավասարակշռել տեքստը՝ օգտագործելով թե՛ գիտական աղբյուրներ, թե՛ հղում անելով ցեղասպանության բացահայտ ժխտողներին ու կողմնակալ հեղինակների, ինչպիսին է Ժ. Լիպարիտյանը: Խառնաշփոթ կա նաև տեղանունների հարցում. միևնույն տարածքը գրքում մեկ կոչվում է Հայաստան, մեկ՝ Արևելյան Թուրքիա, մեկ՝ Անատոլիա:

Գրքի զգալի մասը Բոգոսյանը նվիրել է օսմանյան հայերի բազմադարյա պատմությանը. մի կողմից դա, հավանաբար, անհրաժեշտ է, սակայն չի լքում այն զգացողությունը, որ այդ էքսկուրսի ծավալն անհարկի մեծ է, իսկ հեղինակի գիտելիքները տվյալ թեմայով՝ ակնհայտորեն սահմանափակ:

Բոգոսյանը, ով իր ծագման հանդեպ բարդ և որոշ իմաստով օտարացած վերաբերմունք ունի, անում է, օրինակ, հետևյալ պնդումը. «Չափազանցություն չի լինի ասել, որ երկու ժողովուրդներն էլ՝ սուլթանների թե՛ մուսուլման, թե՛ քրիստոնյա հպատակները, դարեր շարունակ ապրել են միասնական քաղաքակրթության մեջ»: Այս արտահայտության մեջ շատ բան վիճելի է. ի դեպ, Առնոլդ Թոյնբին օսմանցիներին համարում էր «կասեցված» քաղաքակրթություն, որը կանգ է առել զարգացման մեջ: Իսկ ինքը՝ Բոգոսյանը, համոզված է, որ «իր զարգացման գագաթնակետին օսմանյան մշակույթն ու գիտությունը դրսևորում էին այնպիսի նրբագեղություն, որը չէր զիջում մինչժամանակակից դարաշրջանի մեծագույն քաղաքակրթություններին»:

««Եթե մի կողմ թողնենք կրոնական տարբերությունները, երկու ժողովուրդները մշակույթի և կենսակերպի մեջ շատ ընդհանրություններ ունեին». չգիտեմ, թե որ աղբյուրներում է հեղինակը կարդացել «մշակութային շատ ընդհանրությունների» մասին, կարծում եմ՝ արևմտահայերը կզարմանային նման պնդումից, ինչպես ես՝ արևմտահայերի ժառանգս, զարմացա։

Էլ ավելի անհեթեթ է հետևյալ պնդումը. «Թե՛ մեկը, թե՛ մյուսը իրենց տունն էին համարում մոտավորապես նույն ընդարձակ տարածքը»։ Հայաստանի (պատմական, աշխարհագրական) հասկացությունը խորը նստած էր արևմտահայերի մեջ. «Էրգիր» ասելով նրանք հաստատ նկատի չունեին Օսմանյան կայսրության ողջ տարածքը։ Նաև հավաստիորեն հայտնի է, որ շատ թուրքեր Հայաստանը (օրինակ՝ Զեյթունը կամ Մուշը) իրենց տունը չէին համարում։ Մեկ այլ վիճելի պնդում էլ այն է, թե իբր համշենցիները «իրենց թուրք են համարում». այն համշենցիները, որոնց ես անձամբ ճանաչում եմ, հաստատ այդպես չեն կարծում։ Թվում է, թե սրանք ցավալի սխալներ են, բայց հենց նման քարոզչական կաղապարների շնորհիվ է Բոգոսյանը հեռուն գնացող եզրակացություններ անում։

Պետք է նշել, որ Հայոց ցեղասպանության նկարագրությունը գրքում ավելի մոտ է գիտականին, քանի որ օգտագործվել են լուրջ գիտնականների աշխատություններ, ականատեսների հուշեր և այլն։ Իսկ Թալեաթ փաշայի սպանության նկարագրությունը կարդացվում է մի շնչով, քանի որ հեղինակը հնարավորություն է ստանում դրսևորելու իր դրամատուրգի տաղանդը»։

«Հեղինակը պնդում է, թե հայ ֆիդայիները սաբոտաժի են ենթարկել երիտթուրքական իշխող վարչակարգը՝ «կտրելով հեռագրասյուները և աշխատելով ռուսների համար, կամ զբաղվել են զենքի ապօրինի առևտրով» (դատելով հեղինակի ժամանակագրությունից՝ անմիջապես ցեղասպանությունից առաջ): Թուրք ժխտողականներից վերցված այս թեզը որևէ առնչություն չունի իրականության հետ. ֆիդայական շարժումը դադարել էր երիտթուրքերի իշխանության գալուց հետո, իսկ մինչ այդ նրանք ոչ միայն չէին աշխատում Ռուսաստանի համար, այլև հայտնաբերվելու դեպքում դաժանորեն պատժվում էին (օրինակ՝ Սարգիս Կուկունյանի խումբը): Ինչ վերաբերում է կամավորական ջոկատներին, ապա դրանց մարտիկներն այլևս (իսկ հաճախ՝ երբեք) ֆիդայիներ չէին։

Բոգոսյանը հղում է անում Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքերի թեզերին: Օրինակ՝ Անդրանիկին մեղադրում է մուսուլմանների հանդեպ դաժանության մեջ և պնդում, թե «նման վարքագիծը բնորոշ էր ՀՅԴ «ոչ ինտելեկտուալ» թևին»։ Սա այն դեպքում, երբ Անդրանիկը ազատագրական շարժման ամենաինտելեկտուալ գործիչներից մեկն էր, ռազմավար ու գաղափարախոս, մի քանի գրքերի հեղինակ, որոնք շատ առումներով արդիական են նաև այսօր։ Անգլերենով Անդրանիկի մասին լույս են տեսել մի քանի հիանալի գրքեր, սակայն Բոգոսյանն ինչ-ինչ պատճառներով հղում է անում... Մուրադ Սեբաստացու կենսագրին։»

«Անհասկանալի է թվում հեղինակի այն պնդումը, թե իբր գերմանական դատարանը «կամ փաստերը հարմարեցնում էր Թեհլիրյանի վարկածին, կամ էլ դրանք դեն էր նետում որպես ավելորդություն»։ Մեջբերելով գերմանացի պատմաբան Թ. Հոֆմանին՝ Բոգոսյանն անում է մի եզրակացություն, որը հակասում է հենց այդ մեջբերմանը. «Մեղադրող կողմը պետք է թուրքերին ներկայացներ որպես ամենասարսափելի չարագործների։ Հայկական պաշտպանական կողմը քաջատեղյակ էր դրան»։

Փորձելով գոհացնել բոլորին, այդ թվում՝ թուրք ժխտողականներին, Բոգոսյանն օգտագործում է անթույլատրելի ձևակերպումներ, օրինակ՝ «Ամերիկացիների վերաբերմունքը թուրքական գործերին միջամտելու հարցում ձևավորվել է քարոզչության և լոբբինգի ազդեցության տակ»։ Բերելով տեղին չթվացող մանրամասներ «Հոշոտված Հայաստան» ֆիլմի մասին (գիրքը հեղեղված է իրական պատկերը կազմելուն երբեմն խանգարող մանրամասներով, որոնք որևէ կերպ կապված չեն հայտարարված թեմայի հետ), Բոգոսյանը ցեղասպանության ժխտողների ոգով եզրակացնում է. «Այն ժամանակ ամերիկյան հասարակությունը հոժարակամորեն ընդունում էր հակաթուրքական և հայանպաստ քարոզչությունը»։ Հեղինակը կրկնում է նաև թուրք ժխտողականների մեկ այլ թեզ, թե իբր հայկական արխիվները (ճիշտ է՝ թուրքականների հետ մեկտեղ) փակ են հետազոտողների համար։ Թվում է՝ հետազոտող Բոգոսյանը նույնիսկ չի էլ փորձել մուտք գործել հայկական արխիվներ. համոզված եմ՝ չէին մերժի։

Այնուամենայնիվ, այս գրքում առկա բոլոր տարօրինակություններն ու սխալները թվարկելն իմաստ չունի:

Գրքի գիտական խմբագիրը նույնպես պատմաբան չէ, այլ գրող և գրականագետ Արեն Վանյանը։

Իր հիմքում գիրքն այնքան սուբյեկտիվ է և անհամակարգ, որ այն կարդալը դժվար էր, իսկ երբեմն՝ տհաճ։ Թե ինչու են հրատարակվում նման, մեղմ ասած, վիճահարույց աշխատություններ, երբ ռուսերենով դեռ չեն հրապարակվել Վ. Դադրյանի, Թ. Աքչամի կամ գոնե Փ. Բալաքյանի լավագույն գրքերը, մնում է միայն գուշակել»։

 

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ