


Արմինֆո. Վրաստանում եղանակային բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես փակ է Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկը: Այդ մասին հաղորդում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Մասնավորապես, ձյան տեղումների և վատ տեսանելիության պատճառով սահմանափակում է գործում է Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներքին ավտոմայրուղու 94-ից մինչև 110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) հատվածում:
Այսպիսով՝ երթևեկությունը դեպի «Նինոծմինդա» - «Բավրա» անցակետ ներկայումս փակ է:



