


Արմինֆո.Երևանի քաղաքապետարանը նախատեսում է գնել 170 նոր ավտոբուս։ Այդ մասին ապրիլի 13-ին աշխատանքային նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հաշվի առնելով հասարակական տրանսպորտի ծառայությունների դիմաց միջոցների հավաքման ներուժը՝ նա քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին հանձնարարել է նոր մրցույթ նախապատրաստել 170 ավտոբուս գնելու համար։ Վերջիններս պետք է փոխարինեն շահագործման մեջ գտնվող Higer մակնիշի ավտոբուսներին և "Գազել" միկրոավտոբուսներին։
Ավինյանը նշել է, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման խստացված վերահսկողության շնորհիվ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հաջողվել է երեք նոր ավտոբուսի արժեքին համարժեք միջոցներ հավաքել: Միաժամանակ , նա կոչ է արել քաղաքացիներին աջակցել վարորդին։ "Վարորդը ձեր թշնամին չէ, նա կատարում է իր աշխատանքը և ամեն ինչ անում է նոր ավտոբուսներ գնելու համար", - նշել է քաղաքապետը



