Arminfo.info

Քաղաքագետ. Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի էությունը կարող է փոխվել, եթե դրան մասնակցի Ուկրաինայի նախագահը
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 10:33

Արմինֆո. Երևանում մի քանի օրից կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի էությունը կարող է որակապես փոխվել, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանի Հայաստան։ Նման տեսակետ ունի քաղաքագետ, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Հայ թյուրքագետը պատմել է Արցախի շուրջ 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի թուրքական «ինտելեկտի» մասին
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 10:23

Արմինֆո. Թյուրքագետ և Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի հետազոտող Անժելա Սիմոնյանը պատմել է 2020 թվականին Արցախի շուրջ 44-օրյա պատերազմում թուրքական հետախուզության՝ MIT-ի դերի մասին։

Փաստաբան. Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Արթուր Ավանեսյանը երկու ամսով կալանավորվել է
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 10:01

Արմինֆո. Լեգենդար արցախցի հետախույզ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, «Ուժեղ Հայաստան» անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը (Կանդազ) Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին դատարանի բակում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ԿԽՄԿ ՄՖ-ի փոխգլխավոր քարտուղարը քննարկել են արցախցի փախստականների կարիքների հետ կապված հարցեր
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 21:09

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄԿ ՄՖ) փոխգլխավոր քարտուղար Խավիեր Կաստելյանոս Մոսկերայի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով տրամադրվող մարդասիրական օգնության և զարգացման ծրագրերի կարևորությունը։

Սամվել Կարապետյան. Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագիրը կարող է դառնալ Սյունիքը կորցնելու սպառնալիք
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 21:02

Արմինֆո. Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագիրը կարող է դառնալ Սյունիքը կորցնելու սպառնալիք։ Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ և հիմնադիր Սամվել Կարապետյանը։

Քոչարյան․ Հայաստանը կարող է դառնալ դրոններ արտադրող երկիր 
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 20:47

Արմինֆո.Դրոնների արտադրությունը կարող է հեռանկարային ուղղություն դառնալ Հայաստանի համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ "Մեծ քաղաքականություն" փոդքասթի հերթական դրվագում։

Արցախի իրադարձությունները հետաքննող բրիտանական խորհրդարանական հանձնաժողովը շարունակում է ԼՂՀ-ում հանցագործությունների վերաբերյալ փաստահավաքը
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 20:25

Արմինֆո. Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ ապրիլի 27-ին շարունակվել է Արցախում (Լեռնային Ղարաբաղում) տեղի ունեցող իրադարձությունները հետաքննող բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի նիստը:

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իրանի արտգործնախարար Արաղչիի հետ
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 17:56

Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

IFES-ի նախագահը Հայաստանի ԿԸՀ նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 17:42

Արմինֆո.Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Բանբըրին և IFES-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ապրիլի 27-ին հանդիպել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ:

Փաստաբան․Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանության փաստի առնչությամբ
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 17:39

Արմինֆո.Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանության դեպքի առթիվ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

"Ուժեղ Հայաստան". Արթուր Ավանեսյանի տանը խուզարկության ժամանակ իրավապահները հակաօրինական ոչինչ չեն հայտնաբերել
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 17:20

Արմինֆո.Արցախցի լեգենդար հետախույզ, "Մարտական խաչ" երկրորդ աստիճանի շքանշանակիր, "Ուժեղ Հայաստանի" անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը (Կանդազ) ձերբակալվել է Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով: Այդ մասին հաղորդել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։

Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 16:24

Արմինֆո.Ակբա բանկի խորհուրդը Սոնա Իշխանյանին ընտրել է Ակբա բանկի խորհրդի նախագահի պաշտոնում:

 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 16:18

Արմինֆո.

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հաղորդել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսներն Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 30 դեպքի մասին
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 15:22

Արմինֆո. 2026թ․ հունվար-մարտ ամիսներին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30 դեպք։

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնել է համաեվրոպական շրջագայության ՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 15:05

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 14 համերգով հանդես կգա Եվրոպայի հինգ խոշորագույն մշակութային կենտրոններում:

«Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է» — Գարի Քյոսայան
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 14:34

Արմինֆո.  Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճում տեղի ունեցավ լեգենդար ջազմեն Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ «60 տարի բեմում» խորագրով։ Երաժշտական երեկոն անցկացվեց  «Jazz for Peace» նախագծի շրջանակում և դարձավ մշակութային կյանքի վառ իրադարձություն։

Երևանում բերման են ենթարկել արցախցի լեգենդար հետախույզ, "Ուժեղ Հայաստանի" անդամ Կանդազին
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 14:11

Արմինֆո.  Երևանում բերման են ենթարկել արցախցի լեգենդար հետախույզ, "Մարտական խաչ" 2-րդ աստիճանի շքանշանակիր, "Ուժեղ Հայաստանի" անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանին (Կանդազ): Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը:

Փաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ բոլոր հսկիչ անցակետերի նկատմամբ վերահսկողություն են իրականացնում Հայաստանի սահմանապահները
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 13:29

Արմինֆո.  Ներկայումս Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն իրենց առաքելությունն իրականացնում են պատմական բացառիկ պայմաններում: Այդ մասին ապրիլի 27-ին սահմանապահ զորքերի ստեղծմանը նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արևմտամետ քաղաքական գործիչը պնդում է, որպեսզի Հայաստանը դուրս գա Ռուսաստանի հետ ՀՕՊ միացյալ համակարգից
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 12:57

Արմինֆո.  Արևմտամետ "Հանրապետություն" կուսակցության նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից մեկը կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգից հրաժարվելն է ՝ Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ: Այդ մասին ապրիլի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ՝ ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական թեզերը։

Հայ սահմանապահները այցելել են Միացյալ Նահանգներ և ծանոթացել սահմանային անվտանգության ապահովման ամերիկյան փորձին
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 12:22

Արմինֆո. Հայաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները ԱՄՆ դեսպանատան Արտահանման հսկողության և սահմանների անվտանգության (EXBS) ծրագրի շրջանակներում վերջերս այցելել են Միացյալ Նահանգներ: Հանդիպման նպատակն էր տեսակցել Պետդեպարտամենտի և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերների հետ և քննարկել հետագա համագործակցությունը:




Մեկնաբանվողներ
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել