Arminfo.info

Հայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհում
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 18:52

Արմինֆո.Հայկական HandArt թատրոնը դարձել է "նեոնատուրալիզմ" նոր թատերական հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է թատրոնի պրոդյուսեր, սցենարիստ Տիգրան Գյուլումյանը՝ HandArt թատրոնի  "Մեր կարմիր - կանաչ տունը" ներկայացման հերթական պրեմիերայի օրը: 

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 18:32

Արմինֆո.«Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն էր։ Կուտակված 5․260․220 դրամը հիմնադրամին հնարավորություն կտա կազմակերպել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում անցկացվող վազքի կիսամարաթոնը՝ բնակիչների շրջանում խրախուսելով առողջ ապրելակերպը և ակտիվացնելով մարզային կյանքը։

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 18:27

Արմինֆո.Արդեն երեք տարի Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում Սյուզաննա Բարսեղյանն արտադրում է բնական անուշահամ չրեր և հատուկ բաղադրատոմսով չրահունց կոնֆետներ։

Նառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանը"
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 18:11

Արմինֆո. Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե կողմնորոշվի բացառապես "Արեւմուտքի ինչ-որ օգնությանը,աջակցությանը", դա կբարդացնի իրավիճակը հանրապետության ներսում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նառիշկինը: 

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 18:09

Արմինֆո.Հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ: 

Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորի երկու թեկնածուների կալանավորման մասին
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 18:07

Արմինֆո.«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 17:57

Արմինֆո. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը Վարչական դատարանի կողմից բավարարվել է. անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով, 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
 
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Կոտայքի մարզպետի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 253 որոշման և համապատասխան պայմանագրի հիման վրա, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքն էր գրանցել Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 23-րդ հոդվածը:
 
«Դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկա հողամասը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը տրամադրվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ուստի նշված օրենքի 23-րդ հոդվածի ուժով չէր կարող համարվել, որ այդ հողամասի նկատմամբ առաջացել է նշված կազմակերպության սեփականության իրավունքը:
 
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ծաղկաձորում գտնվող՝ 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
 
Դատական ակտի դեմ պատասխանողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք», - ասվում է հաղորդագրությունում

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 16:50

Արմինֆո.Աշխարհում միլիոնավոր մարդիկ ամեն ամիս խնայում են իրենց եկամտի մի մասը՝ նախատեսված մեծ գնումների, հանգստի կազմակերպման կամ պարզապես ֆինանսական ապահովության բարձիկ ստեղծելու նպատակով։ 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 16:45

Արմինֆո.ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով։

Հայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունը
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 16:09

Արմինֆո.Վերահսկողության գործիքակազմի բացակայությունը տեսչական մարմնին թույլ չի տալիս ստուգել, թե արդյոք իսկապես ոչնչացվում են դեղերը։ Երբեմն դրանք ոչնչացվում են փաստաթղթային ձևով, բայց իրականում պահպանվում և վաճառվում շուկայում ։

Քաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեի
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 16:03

Արմինֆո. Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է ավելի հիմնավորված կերպով պնդել,որ խաղաղության գործընթացը պետք է շարունակվի՝ առանց հանրաքվեն նախապայման դարձնելու։

Պապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսին
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 15:42

Արմինֆո.Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցել է "Eurosatory-2026" միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որը անցկացվել է Փարիզում: Այդ մասին իր սոցիալական ցանցերում հաղորդել է ինքը՝ Պապիկյանը։ 

Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի 
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 15:17

Արմինֆո.ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 15:10

Արմինֆո. Firebird Inc.-ը հայտարարել է Ղազախստանի կառավարության հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրերի ստորագրման մասին, որոնք ուղղված են երկրում հաջորդ սերնդի արհեստական բանականության ազգային ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական կարողությունների և համաշխարհային մակարդակով մրցունակ թվային AI էկոհամակարգի զարգացմանը։

Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն 
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 14:25

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին չի մտահոգում այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 50 տոկոսից պակաս: 

Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին 
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 14:15

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները շինծու և ապօրինի մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը՝ "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Բադոյանին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 13:31

Արմինֆո.

Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համար
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 13:20

Արմինֆո.Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել  կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։

Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է "Զվարթնոց"-ի հատուկ պահպանվող տարածքից տեսանյութը հայտնվել Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի տրամադրության տակ
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 13:11

Արմինֆո.ԱԺ "Հայաստան" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը հաղորդել է, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին ուղղել է պատգամավորական հարցում՝ պարզելու, թե ինչպես է հատուկ վերահսկվող տարածքից՝ «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով արված տեսանկարահանումը հայտնվում Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում։

"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 12:49

Արմինֆո. Ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը հայ ժողովրդին առաջարկի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ՝ արձագանքելով Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքների հրապարակմանը:




Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան