Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:47
Արմինֆո.Հայաստանի գործող իշխանությունների համար հայ ռազմագերիների հարցը, նրանց իրավունքների պաշտպանությունը դադարել են լինել արտաքին քաղաքականության օրակարգ։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ արձագանքելով ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ուղերձին:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:45
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մտադիր են ժամանակավորապես վերացնել 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մի շարք պետությունների քաղաքացիներ ՀՀ մուտքի վիզա կարող էին ստանալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների միջոցով ՝ հրավերով:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:43
Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի Սպիտակում գտնվող գրասենյակում: Այդ տեղեկությունը հաստատել են քաղաքական ուժից, հայտարարելով, որ նման գործողություններով իրենց չեն վախեցնի ։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:32
Արմինֆո.Կառավարության մայիսի 14-ի նիստում ընդունված որոշմամբ գումար կհատկացվի Լիբանանի Հանրապետությունում առկա պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:26
Արմինֆո.ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտուր սկսելու մասին Թուրքիայի հայտարարությունը։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Անիտա Հիպերի հայտարարությունում:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:02
Արմինֆո. Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մոլդովական մոդելը փորձում է ներկայացնել որպես հաջողված օրինակ՝ «ռուսական ազդեցությունից ազատվելու» և «արևմտյան ինտեգրման» տեսանկյունից։ Բայց իրականում խոսքը ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ նոր կախվածության ձևավորման մասին է։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ Facebook-ի իր էջում, նկատելով, որ այսօր Հայաստանի և Մոլդովայի միջև զուգահեռները գնալով ավելի ինստիտուցիոնալ են դառնում:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:01
Արմինֆո. «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթը կանցկացվի Հայաստանում՝ հունիսի 6-ին: Այս մասին Կառավարության նիստում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով դրա վերաբերյալ կառավարության որոշումը։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:52
Արմինֆո. 2027 թվականի փետրվարին Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունը, որի կազմակերպմանը ՀՀ կառավարության մայիսի 14-ի որոշմամբ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կուղղվի 270 մլն դրամ։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:40
Արմինֆո. Ռուսաստանցիները արտասահման մեկնելիս պետք է հիշեն երրորդ երկրներում ձերբակալվելու և ԱՄՆ-ին արտահանձնվելու վտանգի մասին։ "ՌԻԱ Նովոստի"-ին այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների շուրջ բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:36
Արմինֆո. Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը, որն անցկացվում է «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագրի ներքո:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:06
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անհասցե է արձագանքել Արագած և Քուչակ գյուղերի կրթական հաստատությունների մանկավարժներին, աշխատակիցներին և աշակերտներին նախընտրական քարոզչությանը ներգրավելուն, խուսափելով նշել, որ դա արվել է հենց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կողմից:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:04
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:03
Արմինֆո. Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի տեր մարդկանց: Աուդիո ուղերձը փոխանցվել է NEWS.am-ին՝ Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 10:42
Արմինֆո. Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։ Այդ մասին ասվում է Երեւանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 10:25
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 10:11
Արմինֆո. Ազգային ժողովի "Հայաստան" խմբակցությունն արձագանքել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակության տարածած միջանկյալ հայտարարությանը, որը մայիսի 11-12-ը երկօրյա այցով գտնվում էր Երևանում։ Ընդդիմադիր խմբակցությունը ԵԽԽՎ-ին մեղադրել է Հայաստանում տիրող իրավիճակը միակողմանի գնահատելու, ինչպես նաև հիմնազուրկ պնդումներ հնչեցնելու համար։
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 19:08
Արմինֆո.Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում մեկնարկել է «Սպիտակի երկրաշարժ. ժողովուրդներին միավորած ողբերգությունը» խորագրով համաժողովը
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 19:05
Արմինֆո.Նոյեմբերի 23-24-ը Մոսկվայում կանցկացվի Միջազգային մունիցիպալ ֆորումը (ՄՄՖ)։
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 18:08
Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել Մոլդովայում և Վրաստանում ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի իրականացման վերաբերյալ հետազոտության շնորհանդեսը:
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 17:37
Արմինֆո.Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովը 2026 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։ Այդ մասին ԱրմԻնֆո-ինհաղորդել են Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից
|