Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 11:02
Արմինֆո. ՀՀ կառավարության հավանությանն արժանացած սոցիալական աջակցության միջոցառումների շրջանակում Ոստիկանության աշխատակիցները կկարողանան օգտվել հիփոթեքային վարկավորման պետական ծրագրերից: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 6-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Ոստիկանության մասին"օրենքում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունները: |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 10:43
Արմինֆո. Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրի մեջ կրիտիկական ենթակառուցվածքներին վերաբերող հատվածներն առաջին հայացքից ներկայացվում են որպես զարգացման, արդիականացման և «կապակցվածության» օրակարգ։ Սակայն այդ ձևակերպումների խորքում թաքնված է մի ավելի լուրջ խնդիր՝ ենթակառուցվածքային վերահսկողության աստիճանական վերաձևում։ Նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։ |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 09:56
Արմինֆո. «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և հիմնական ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված «Ժողովրդավարության ամրապնդում ընդդեմ ժամանակակից մարտահրավերների» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը: |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 09:55
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 09:52
Արմինֆո. «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում նախօրեին կայացել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ, հյուպատոսական, անձնագրային, վիզաների և արտերկրում հնդկական հարցերով քարտուղար Սրիպրիյա Ռանգանաթանի հետ: |
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 21:12
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 20:51
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 20:49
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 20:43
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 20:08
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 19:06
Արմինֆո. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը մայիսի 5-ին հանդիպել են «Երեւանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլենյենեի գլխավորած պատվիրակության հետ: |
Հայաստանն ապացուցեց, որ բարգավաճումը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության. Էմանուել Մակրոն
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 19:04
Արմինֆո. Հարավային Կովկասը չպետք է լինի այն կայսրությունների դիմակայության թատերաբեմը, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես ավար եւ միմյանց դեմ են լարում տեղի ժողովուրդներին։ Այդ մասին մայիսի 5-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ "Երեւանյան երկխոսություն" համաժողովում ելույթի ժամանակ։ |
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 17:57
Արմինֆո.Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) Եվրոպայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Սամ վան դեր Շտակը, ծրագրի ղեկավար Նանա Կալանդաձեն և IDEA Հայաստանի ծրագրի ղեկավար Ռենատա Լենովսկին մայիսի 5-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Այդ մասին ասվում է ԿԸՀ-ի հաղորդագրությունում։ |
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 17:54
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 17:49
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 17:45
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 17:01
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 16:57
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 16:48
Արմինֆո. Հայաստանի աշխարհագրական դիրքի միջին վիճակագրական ընկալումը ոչ թե այն մասին է, որ մեր երկիրն ունի խնդրահարույց աշխարհագրական դիրք և գտնվում է խնդրահարույց տարածաշրջանում, այլ այն, որ հենց Հայաստանի Հանրապետությունով է անցնում Արևելքն ու Արևմուտքը կապող ամենակարճ ճանապարհը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով "Երևանյան երկխոսություն" համաժողովի ժամանակ։ |