Arminfo.info

ՀԱԵ ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի․ Քահանայից ժողովի հայտարարություն
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 20:53

Արմինֆո. Հայոց Եկեղեցու համար դժվարին այս օրերին, երբ Հայաստանում պետական լծակների կիրառմամբ իրականացվող հակաեկեղեցական գործողություններով փորձ է արվում վերատեսության ենթարկել եկեղեցական դարավոր կարգն ու կանոնը, հրաժարական պարտադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և Եկեղեցին, ըստ էության, ենթարկեցնել քաղաքական իշխանությանը, վճռականորեն հայտարարում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի։

Միրզոյանը հավաստիացնում է․ գերիների և Բաքվում պահվող անձանց հարցը մշտապես Հայաստանի իշխանությունների քննարկումների  մաս է
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 20:46

Արմինֆո.  Բաքվում գերիների և պահվող անձանց հարցը մշտապես Հայաստանի իշխանությունների քննարկումների մի մասն է։ Այդ մասին մայիսի 26-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյան․ Հայաստանն, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնելու բնավ ոչ մի ցանկություն չունի 
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 20:45

Արմինֆո. Հայաստանն, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնելու բնավ ոչ մի ցանկություն չունի ՝ ոչ քաղաքական երկխոսության, ոչ տնտեսական հարաբերությունների, ոչ երկկողմ, ոչ բազմակողմ համագործակցության հարթակներում ՝ ԵԱՏՄ, ԱՊՀ և այլն։ Այդ մասին մայիսի 26-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՝ մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը եւ "Ջերմուկ" հանքային ջրի, ծաղիկների, մրգերի, ալկոհոլային խմիչքների վաճառքի հետ կապված խնդիրները:

Պատմական խայտառակություն․ Արցախի Հանրապետությունը զրկվել է սեփականությունից․ փաստաբան
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 20:00

Արմինֆո. Այսօր ՀՀ վարչական դատարանի նախագահը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Արցախցի փաստաբան. Հայաստանի դատարանը բավարարել է արցախցու հայցը՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը պարտավորեցնելով  նրան ներառել ընտրացուցակներում
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 19:50

Արմինֆո.  Հայաստանի դատարանը բավարարել է արցախցի Մարատ Եգանյանի հայցը՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը պարտավորեցնելով նրան ներառել ընտրական ցուցակներում: Այդ մասին Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում հաղորդել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

ԵՄ-ին հնարավոր անդամակցության առումով Երևանի կողմից ընդունվող որոշումները մտահոգություն են հարուցում ԵԱՏՄ երկրների շրջանում. Ուշակով
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 19:40

Արմինֆո.  ԵԱՏՄ-ին (Եվրասիական տնտեսական միություն) անդամակցությունը Հայաստանին բազմաթիվ առավելություններ է բերել։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ճեպազրույցի ժամանակ։

Ռուբիոն՝ Միրզոյանին. դուք ճանապարհ եք հարթում դեպի Հայաստանի ավելի լուսավոր, ավելի անկախ ապագա
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 18:41

Արմինֆո. "Դուք ճանապարհ եք հարթում դեպի Հայաստանի ավելի լուսավոր, ավելի անկախ ապագա, եւ ԱՄՆ-ն ուրախ է իր աջակցությունը հայտնել այդ տեսլականին, այդ համարձակությանը, ձեր նվիրվածությանը եւ պատրաստությանը հանուն ձեր երկրի ապագայի", - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Երեւանի Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում:

Ժողովուրդը հոգնել է Փաշինյանից, մեր նվաստացումից․ Սամվել Կարապետյան
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 18:39

Արմինֆո. "Քարոզարշավի ժամանակ մարդիկ ավելի հաճախ են դիմում ինձ՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու խնդրանքով", - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:

"Մենք կանք". Գյումրիում տեղի կունենա համերգ ՝ Արցախի մշակութային համույթների մասնակցությամբ
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 17:29

Արմինֆո.  Մայիսի 31-ին՝ ժամը 18։00-ին, Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի կունենա «Մենք կանք» մշակութային համերգը։

Հայաստանն ու ԱՄՆ-ը երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված երեք փաստաթուղթ են ստորագրել
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 17:27

Արմինֆո.  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երեւան կատարած այցի շրջանակներում Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված երեք փաստաթուղթ, այդ թվում՝ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" նախագծի վերաբերյալ:

Միրզոյան․ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր ավելի ամուր են, քան երբևէ
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 17:25

Արմինֆո. ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր ավելի ամուր են, քան երբևէ ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ճեպազրույցում։

Երևան է ժամանել համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենավառ ֆուտբոլիստներից մեկը ՝ Ռոնալդինյոն
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 17:21

Արմինֆո. Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդու դի Ասիս Մորեյրան, ով ամբողջ աշխարհում հայտնի է որպես Ռոնալդինյո, ժամանել է Երևան՝ այստեղ ընթացող MAC Affiliate Conference Yerevan 2026 (iGaming և գործընկերային մարքեթինգի ոլորտում) համաժողովի շրջանակներում:

Ընդդիմադիր պատգամավորը՝ մայիսի 28-ի զորահանդեսի մասին. Հայաստանի իշխանությունները Հայաստանի ԶՈՒ-ն վերածել են նախընտրական գործիքի
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 16:14

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները Հայաստանի Զինված ուժերը (ԶՈՒ) վերածել են իրենց նախընտրական գործիքի։ Այդ մասին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով մայիսի 28-ին Երևանում կայանալիք զորահանդեսին։

Զախարովա․ Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար համագործակցությունը
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 15:35

Արմինֆո.Ռուսաստանի Դաշնությունը նպատակ ունի զարգացնել տնտեսական և հումանիտար համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Փաշինյան․ Հայաստանի անվտանգության և խաղաղության երաշխիքը ուժեղ և մարտունակ բանակն է
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 15:24

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության եւ խաղաղության երաշխիքը ուժեղ եւ մարտունակ բանակն է: Այս մասին նա ասել է Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։

ՀԱԿ․ Հայ ժողովուրդը պետք է իր ձեռքը վերցնի սեփական ճակատագիրը
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 15:19

Արմինֆո.Արևմուտքն ու Ռուսաստանը բացահայտ միջամտում են հայաստանյան ընտրություններին ՝ Հայաստանը վերածելով ազդեցության համար մարտադաշտի։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ՀՀ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

"Ապրելու երկիր". Միրզոյանը պատմության մեջ մնալու է որպես Հայաստանի ԱԳ նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 15:16

Արմինֆո."Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ հայ ռազմագերիների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան արված հայտարարությանը:

Հայկական քրիստոնեական ժառանգությունը կներկայացվի ԱՄՆ-ի Աստվածաշնչի թանգարանում
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 15:14

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն ստորագրել են հայկական քրիստոնեական ժառանգության և թանգարանային ոլորտում համագործակցության մասին մտադրության նամակ:

Մարուքյան. Այսպես կոչված «ԿԳԲ-ի պոդվալ»-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խայտառակությունն է
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 14:03

Արմինֆո. Այսպես կոչված «ԿԳԲ-ի պոդվալ»-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խայտառակությունն է։ Այս մասին մայիսի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Փաստաբան. Վարչապետին «դավաճան» անվանած բլոգեր Արտակ Ավետիսյանի գործը վերաորակվել է
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 13:46

Արմինֆո.Ուղիղ եթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած և դրանից հետո կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանի գործը ատելության խոսքի հոդվածից վերաորակվել է խուլիգանության։ Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։




Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ