Arminfo.info

 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 12:01

Արմինֆո.

"Հայաստան" դաշինքը կառավարող ուժին մեղադրել է նախընտրական քարոզչության շրջանակում վարչական ռեսուրսի չարաշահման համար
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 11:49

Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանը մեղադրել է նախընտրական քարոզչության շրջանակում վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահման համար:

Նարեկ Կարապետյան․ Զորական գյուղի բնակիչներին հուզում է ոչ թե կենցաղը կամ սոցիալական պայմանները, այլ՝ Հայաստանի ապագան
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 11:48

Արմինֆո. Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Զորական գյուղի բնակիչները չեն դժգոհել իրենց կենցաղից կամ սոցիալական պայմաններից, միակ բանը, որ նրանց հուզել է, եղել է Հայաստանի ապագան: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ՝ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում գյուղացիների հետ հանդիպումից հետո:

Team-ի աջակցությամբ տավուշցի հարյուրավոր աշակերտներ մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 11:43

Արմինֆո. Տավուշցի հարյուրավոր աշակերտներ Team-ի աջակցությամբ հնարավորություն են ստացել մասնակցելու մշակութային կրթական «Սիմֆոնիկ ԴասA» ծրագրին, որի նպատակն է դասական երաժշտությունը հասանելի և ընկալելի դարձնել դպրոցականների համար, ձևավորել մշակութային ճաշակ և նպաստել արվեստով հետաքրքրված սերնդի ձևավորմանը։

Պաշտոնական Երեւանը ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 11:31

Արմինֆո.  Պաշտոնական Երեւանը ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հայտարարությունում՝ ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման վերաբերյալ Թուրքիայի հայտարարության առնչությամբ։

Անկարան հայտարարել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ուղիղ առեւտրի հարցում  բյուրոկրատիայի ավարտի մասին
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 11:30

Արմինֆո. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռնարկվող վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում, որը շարունակվում է 2022 թվականից, 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել է մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստությունը։ Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։

Կարծիք․ Եկել է Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի "վիթխարի համաձայնության" ժամանակը
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 10:27

Արմինֆո. Ատլանտյան խորհրդի փորձագետները կարծում են, որ այժմ եկել է Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի "վիթխարի համաձայնության" ժամանակը:

Հայաստանի դեսպանը շնորհավորել է Վրաստանին Վրաց Ուղղափառ Եկեղեցու նոր պատրիարքի ընտրության կապակցությամբ
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 10:10

Արմինֆո. Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհավորել է  համայն Վրաստանին և եղբայրական վրաց ժողովրդին պատմական օրվա` Ն.Ս. Շիո Երրորդի` Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս-պատրիարքի ընտրության, օծման և գահակալության առիթով։ Այդ մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրությունում։

ԱՄՆ դեսպանությունը՝ ԹՐԻՓՓ-ի մասին․ Միասին մենք կառուցում ենք ենթակառուցվածքներ առավել բարգավաճ ապագայի համար
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 10:09

Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսության, էներգետիկայի և բիզնեսի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական դեսպան Էն Մարի Յաստիշոկի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ դիտարկելու ԹՐԻՓՓ ծրագրի առաջ մղման քայլերը։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրությունում։

Էջմիածնի նախկին քաղաքապետից հողամասեր կվերցվեն
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 10:08

Արմինֆո Արմավիրի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի մայիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավարի, «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության և երրորդ անձ Կարեն Մանվելի Գրիգորյանի, Կադաստրի կոմիտեի՝ ի թիվս այլնի, 2015 թվականի մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

ՆԳՆ ղեկավար․ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում պատմական առաջընթաց է արձանագրվել
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 10:06

Արմինֆո. Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցում պատմական առաջընթաց է արձանագրվել։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել  է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Հայաստանի դատախազությունը Բելառուսին է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի որդուն հայ իրավապահներին հանձնելու միջնորդություն
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 21:08

Արմինֆո. Հայաստանի դատախազությունը 2025 թվականի հունվարին Բելառուսի գլխավոր դատախազություն է ուղարկել Նվեր Ծառուկյանին հանձնելու միջնորդություն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով նրան ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու համար։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ի պատասխան Հանրային հեռուստաընկերության հարցման։

Սամվել Կարապետյան․ Իշխանությունների միակողմանի զիջումների քաղաքականությունը շարունակվելու է
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 21:06

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները շարունակելու են միակողմանի զիջումների քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 20:12

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հաղորդել է անհայտ անձի կողմից հետապնդման և անձնական բնույթի սպառնալիքների մասին
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 19:43

Արմինֆո.Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հաղորդել է անհայտ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների մասին: Այդ մասին փորձագետը գրել է Facebook-ի իր էջում ՝ դիմելով ՀՀ ԱԱԾ, Ներքին գործերի նախարարության և Գլխավոր դատախազության ներկայացուցիչներին:

Շենգավիթում "Քաղաքացիական պայմանագրի" նախընտրական քարոզչության ժամանակ ոստիկանները ձերբակալել են տեղի բնակչին
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 19:40

Արմինֆո. Շենգավիթ վարչական շրջանում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարոզարշավի ժամանակ տեղի բնակիչ է ձերբակալվել: Ձերբակալության տեսանյութը տարածել է տղամարդու կինը։ Նրա խոսքով ՝ իրավապահներն ուժ են կիրառել եւ ձեռնաշղթաներ հագցրել նրան, չնայած այն բանին, որ նա ի սկզբանե հայտարարել է, որ պատրաստ է կամավոր մտնել ոստիկանական մեքենա: Կինը նաև պնդում է, որ ոստիկանության աշխատակիցները հրել են իրեն և ձերբակալվածի տարեց մորը:

ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հետաքրքրվել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքով. ԿԸՀ
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 18:03

Արմինֆո.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի նախագահությամբ, մայիսի 12-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Հայաստանի արտգործնախարարը՝ ՌԴ նոտայի մասին․ Լավրովի հետ քննարկելու հատուկ թեմա չեմ տեսնում
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 17:44

Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաղորդել է, որ առաջիկայում Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ շփումներ չի նախատեսում:

Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը պնդելու է դատավոր Վահե Դոլմազյանի ինքնաբացարկը. փաստաբան
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 17:43

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքից ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը Հակակոռուպցիոն դատարանի հաջորդ նիստին պնդելու է դատավոր Վահե Դոլմազյանի ինքնաբացարկը: Այդ մասին մայիսի 12-ին լրագրողներին հաղորդել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հայաստանի նախկին արտգործնախարար․ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում Բաքվի եւ Անկարայի պահանջները Երեւանին անվերջ են լինելու
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 17:42

Արմինֆո.Ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում Բաքվի և Անկարայի պահանջները Երևանին անվերջ են լինելու, և, այսպես կոչված, 300 000 ադրբեջանցիների Հայաստան "վերադարձի" հարցը վերջը չի լինի, համոզված է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արա Այվազյանը:




Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան