Arminfo.info

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելություն է իրականացնելու Հայաստանի խորհրդարանական ընտրություններում․ ԿԸՀ
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 17:37

Արմինֆո.Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովը 2026 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։ Այդ մասին ԱրմԻնֆո-ինհաղորդել են Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից

ԿԳՄՍՆ․ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 17:35

Արմինֆո.ՀՀ ԱԺ ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։

ԵԽԽՎ-ում կարևորել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ վախից, օտարերկրյա ազդեցությունից և վարչական ռեսուրսների օգտագործումից զերծ իրադրությունում
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 16:59

Արմինֆո. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կարևորել է Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների անցկացումը վախից, օտարերկրյա ոչ իրավաչափ ազդեցությունից և վարչական ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումից զերծ մթնոլորտում: Այս հայտարարությունն արվել է ԵԽԽՎ-ի կողմից Հայաստան կատարած երկօրյա այցի արդյունքում։

Հայաստանի ՆԳՆ-ը հերքում է Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին կրակոցների մասին լուրերը, սակայն հաստատում է մի քանի անձանց ձերբակալությունը
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 16:51

Արմինֆո.Որոշ լրատվամիջոցներ, լուսաբանելով մայիսի 11-ին Մասիս-Էջմիածին մայրուղու ավտոլվացման կետի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքը, խեղաթյուրել են իրական հանգամանքները ՝ տեղեկություններ տարածելով իբր հնչած կրակոցների մասին: Այդ մասին ասվում է Հայաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։

Ընդդիմադիր պատգամավորը պատասխանել է Ծառուկյանի որդու հասցեին և Արցախի վերաբերյալ Փաշինյանի հարձակումներին
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 16:45

Արմինֆո."Հայաստան" դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանն արձագանքել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի վերաբերյալ հայտարարություններին եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի հասցեին  հարձակումներին: Արձագանքելով Սյունիքում Փաշինյանի արած հայտարարություններին, թե՝ "Ղարաբաղյան շարժումը ամենամեծ սխալն էր", Վարդանյանը Հայաստանի վարչապետին հարցրել է, թե ինչ է նա արել Արցախի համար:

Հայաստանի ԿԸՀ-ը քաղաքական ուժերին կոչ է անում նախընտրական քարոզչություն իրականացնել Ընտրական օրենսգրքի շրջանակներում
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 16:44

Արմինֆո. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին կոչ է անում նախընտրական քարոզչություն իրականացնել Ընտրական օրենսգրքի շրջանակներում:

Քաղաքագետ․ Պարզ է դառնում, որ իշխանությունները գնում են ընտրակեղծիքների ճանապարհով
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 16:43

Արմինֆո.Քարոզարշավի արդեն 3-4-րդ օրը պարզ է դառնում, որ իշխանությունները գնում են ընտրակեղծիքների ճանապարհով։ Այդ մասին իր հոդվածում գրում է "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը, որպես օրինակ բերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ով տեղական քաղաքական ուժերին անվերջ կապում է օտարների հետ:

Նարեկ Կարապետյան. առաջիկա 30-40 տարիներին Հայաստանի զարգացման համար առաջիկա ընտրությունները ճակատագրական նշանակություն կունենան
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 16:05

Արմինֆո.Հայաստանի Սյունիքի մարզի սահմանների բացումը որոշակի վտանգներ է պարունակում։ Այդ մասին  հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ «Սյունյաց երկիր» հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

Եվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 15:38

Արմինֆո. ԱրարատԲանկն ավելի քան 15 տարի հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակից՝ վերջին տարիներին ճանաչվելով կորպորատիվ արժեթղթերի շուկայում լավագույն տեղաբաշխող։ 

«Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 15:32

Արմինֆո.  Հայաստանում գրանցվել է զանգվածային նամակների ալիք, որը չարաշահում է ազգային փոստային օպերատոր «Հայփոստ»-ի նկատմամբ վստահությունը։

Յան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբ
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 15:09

Արմինֆո. Վանաձորում գործող Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոնն աշխատում է նորագույն սարքավորումներով, այդ թվում՝ ներդրել է տարածաշրջանում եզակի տեխնոլոգիական նորագույն լուծումներ՝ բնակիչներին հնարավորություն տալով ժամանակակից հետազոտություններ անցնել տեղում։

Փաստաբան․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մի շարք համակիրներ բերման են ենթարկվել, փաստաբաններին թույլ չեն տալիս նրանց տեսակցել
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 14:49

Արմինֆո. Հակակոռուպցիոն կոմիտե բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ և գրասենյակի աշխատակիցներ, իսկ պաշտպանների մասնակցությունը խոչընդոտվում է: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

ԱՄՆ-ի ընկերությունը մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 14:47

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելած ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները:

Հայ քաղաքագետ․ Ադրբեջանը մտադիր է "Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման ծրագիրն" օգտագործել Հայաստանի տարածքների հետագա օկուպացման համար
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 14:19

Արմինֆո.Ադրբեջանը "Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման ծրագիրն" կօգտագործի Հայաստանի տարածքների հետագա օկուպացման համար։ Նման կարծիք է հայտնել Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ այն ֆոնին, որ "Ադրբեջանում շարունակվում են, այսպես կոչված, "Արևմտյան Ադրբեջան", այսինքն ՝ Հայաստան վերադարձի թեմայով խորհրդաժողովները":

Ադրբեջանը ժամանակավորապես բռնազավթված Արցախում պղծել է զոհված ազատամարտիկների գերեզմանոցը
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 13:30

Արմինֆո.Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմի հերթական թիրախը դարձել է ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

"Լուսավոր Հայաստան" կուսակցությունը դեմ է ԱԺ-ում բացարձակ իշխանության ձևավորմանը
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 13:23

Արմինֆո."Լուսավոր Հայաստան" կուսակցությունը դեմ է, որպեսզի Ազգային ժողովում ձևավորվի բացարձակ իշխանություն: Այդ մասին մայիսի 13-ին Գավառ քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Բեռլինի Եվրոպայի տանը Հայաստանի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 13:20

Արմինֆո.«Ռենովաբիս» Գերմանիայի կաթոլիկների Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ժողովուրդների հետ համերաշխության կազմակերպության նախաձեռնությամբ, Բեռլինում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունում՝ Եվրոպայի տանը, տեղի է ունեցել «Armenien. Zwischen Ankommen und Aufbruch» (Հայաստան․ ժամանման և նոր սկզբի միջև) խորագրով պանելային քննարկում, որին մասնակցել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Ախալցխայում պղծել են հայկական եկեղեցին
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 13:07

Արմինֆո.Ախալցխայի մարդա բնակավայրի Հայ Առաքելական Եկեղեցու տաճարից հանել են սրբապատկերները եւ դրել աղբամանի կողքին։ Ինչպես հաղորդում է «Գրուզիա-օնլայն»-ը, փաստի առթիվ Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով՝ կրոնական ծիսակատարությանն ապօրինի խոչընդոտելը: Հաղորդվում է, որ այս տաճարը երկար տարիներ վեճի առարկա է եղել Ուղղափառ և Հայ առաքելական թեմերի միջև, եւ այնտեղ այլևս պատարագներ չեն մատուցվում: Հայ Առաքելական Եկեղեցու վանահայր Հակոբ Սահակյանը պատմել է, որ չգիտի, թե ով և ինչու է սրբապատկերները հանել տաճարից: "Երեկոյան ես նույնպես այնտեղ էի։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել ուշ գիշերը, ժամը երկուսից հետո: Ամեն ինչ դուրս է բերվել՝ սրբապատկերներ և այլ իրեր։ Այս ամենի վրա աղբ էր լցված։ Սրբապատկերները շատ վատ վիճակում էին։ Մենք ամեն ինչ հետ բերեցինք և տեղավորեցինք։ Մենք չգիտենք, թե ով է դա արել: Նորմալ մարդն այդպես չէր վարվի", - ասել է նա։

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ալժիրի նորանշանակ դեսպանի հավատարմագրերի պատճենը
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 12:55

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Թուֆիկ Ջուամային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացրել է կառույցի լիազորությունները՝ ընտրական բնույթի հանցագործությունների քննության շրջանակներում
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 12:25

Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի և պատվիրակության անդամների հետ:




Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան