Arminfo.info

Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանում սպառնալիք չի տեսնում
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 17:13

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ 102-րդ ռազմակայանում սպառնալիք չի տեսնում՝ ՌԴ-ում ընդունված օրենքի համատեքստում, որը վերաբերում է արտերկրում ձերբակալված ռուսաստանցիներին պաշտպանելու համար երկրի զինված ուժերին ներգրավելու իրավունքին:

2025 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել 25 670 օտարերկրյա քաղաքացի
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 17:06

Արմինֆո.2025 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել 25 670 օտարերկրյա քաղաքացի, ինչը կազմում է ներկայացված դիմումների ընդհանուր թվի 78% - ը: Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, 2024 թվականի համեմատ այդ ցուցանիշն աճել է 23,5% - ով։

Փաշինյանը ծառայողական քննություն է նշանակել Ապարանի դպրոցների տնօրենների նկատմամբ, ովքեր երեխաներին ներգրավել են իր օգտին քարոզչությանը
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 16:24

Արմինֆո.Ապարանում նախընտրական քարոզչությանը մասնակցած 4 դպրոցների տնօրենների նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի: Այդ մասին մայիսի 14-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աջափնյակ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ։

Ծառուկյան․ Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն և վերջ դնեն այն ամենին, ինչ կատարվում է երկրում
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 16:02

Արմինֆո.Հայաստանի քաղաքացիները պետք է կատարեն իրենց ընտրությունը և վերջ դնեն այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում երկրում։ Այդ մասին նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։

Իշխան Չեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքների համար կհատկացվի 309 մլն դրամ
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 15:35

Արմինֆո.2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մշակվել է Վայոց ձորի մարզի Հորսի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման նախագիծը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ստորագրել են հուշագիր համագործակցությունը ևս 3 տարով երկարաձգելու մասին
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 14:56

Արմինֆո.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև նոր հուշագիր է կնքվել:

Հայաստանի խորհրդարանի նախագահը ներկայացրել է ընտրակաշառք տալու կամ ստանալու համար պատիժը խստացնելու օրենսդրական նախաձեռնություն
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 14:12

Արմինֆո.Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով խստացվելու է ընտրակաշառք տալու կամ ստանալու համար նախկինում նախատեսված պատիժը:

Թրամփը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 13:53

Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 14-ի առավոտյան Պեկինում բանակցություններ են վարել, որոնք տևել են ավելի քան երկու ժամ: Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ լավատեսություն են հայտնել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ՝ չնայած Թայվանի, առևտրի և Իրանի պատերազմի շուրջ առկա տարաձայնություններին: Սրանք Թրամփի և Սիի միջև առաջին անձնական զրույցներն էին 2025 թվականի հոկտեմբերին Հարավային Կորեայում կայացած հանդիպումից ի վեր։

Ամստերդամն աջակցել է "Հայաստան" դաշինքին. միջազգային հանրության անորոշ գնահատականները ոչ թե զսպում, այլ խրախուսում են ավտորիտարիզմը Հայաստանում
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 13:49

Արմինֆո. Միջազգային հանրության անորոշ ու ոչ հստակ գնահատականները ոչ թե զսպում, այլ, ընդհակառակը, խրախուսում են ավտորիտարիզմը Հայաստանում։ Այդ մասին հայտարարել է Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր եւ կառավարող գործընկեր, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը՝ այդ առումով աջակցելով "Հայաստան" դաշինքի հայտարարությանը, որում քննադատական գնահատական է տրված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան ընտրությունների վերաբերյալ միջանկյալ հայտարարությանը:

«Ապրելու երկիր». Հայաստանի իշխանությունների համար հայ ռազմագերիների հարցը վաղուց դադարել է լինել արտաքին քաղաքականության օրակարգ
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:47

Արմինֆո.Հայաստանի գործող իշխանությունների համար հայ ռազմագերիների հարցը, նրանց իրավունքների պաշտպանությունը դադարել են լինել արտաքին քաղաքականության օրակարգ։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ արձագանքելով ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ուղերձին:

COP-17-ի մասնակիցների մուտքը Հայաստան կդյուրացվի
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:45

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մտադիր են ժամանակավորապես վերացնել 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մի շարք պետությունների քաղաքացիներ ՀՀ մուտքի վիզա կարող էին ստանալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների միջոցով ՝ հրավերով:

"Հայաստան" դաշինքը հաստատել է քաղաքական ուժի Սպիտակի գրասենյակում խուզարկությունների փաստը
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:43

Արմինֆո. Հայաստանի  Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի  Սպիտակում գտնվող գրասենյակում: Այդ տեղեկությունը հաստատել են քաղաքական ուժից, հայտարարելով, որ նման գործողություններով իրենց չեն վախեցնի ։

Հայաստանի կառավարությունը շուրջ 60 մլն դրամ կհատկացնի Լիբանանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:32

Արմինֆո.Կառավարության մայիսի 14-ի նիստում ընդունված որոշմամբ գումար կհատկացվի Լիբանանի Հանրապետությունում առկա պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Բրյուսել. ԵՄ-ը ջերմորեն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտուր սկսելու մասին Թուրքիայի հայտարարությունը
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:26

Արմինֆո.ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտուր սկսելու մասին Թուրքիայի հայտարարությունը։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Անիտա Հիպերի հայտարարությունում:

Քաղաքագետ․ Հայաստանը շարժվում է Մոլդովայի ճանապարհով՝ ոչ թե դեպի ինքնիշխանության ամրապնդում, այլ՝ դեպի նոր կախվածության ձևավորում
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:02

Արմինֆո.  Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մոլդովական մոդելը փորձում է ներկայացնել որպես հաջողված օրինակ՝ «ռուսական ազդեցությունից ազատվելու» և «արևմտյան ինտեգրման» տեսանկյունից։ Բայց իրականում խոսքը ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ նոր կախվածության ձևավորման մասին է։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ Facebook-ի իր էջում,  նկատելով, որ այսօր Հայաստանի և Մոլդովայի միջև զուգահեռները գնալով ավելի ինստիտուցիոնալ են դառնում:

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»  մրցույթը կանցկացվի Հայաստանում՝ հունիսի 6-ին
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:01

Արմինֆո «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթը կանցկացվի Հայաստանում՝ հունիսի 6-ին: Այս մասին Կառավարության նիստում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով դրա վերաբերյալ կառավարության որոշումը։

2027 թվականի փետրվարին Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունը
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:52

Արմինֆո.  2027 թվականի փետրվարին Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունը, որի կազմակերպմանը ՀՀ կառավարության մայիսի 14-ի որոշմամբ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կուղղվի 270 մլն դրամ։

Հայաստանը ներառվել է ռուսաստանցիների համար ռիսկի գոտում
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:40

Արմինֆո.  Ռուսաստանցիները արտասահման մեկնելիս պետք է հիշեն երրորդ երկրներում ձերբակալվելու և  ԱՄՆ-ին արտահանձնվելու վտանգի մասին։ "ՌԻԱ Նովոստի"-ին այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների շուրջ բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը:

Այս տարի Չինաստանում նախատեսվում է  Հայաստանի մշակույթի օրերի անցկացում
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:36

Արմինֆո. Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը, որն անցկացվում է «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագրի ներքո:

Հայաստանի օմբուդսմենն անհասցե է արձագանքել  ուսուցիչների, դպրոցների աշխատակիցների և աշակերտների ներգրավմանը կառավարող կուսակցության նախընտրական քարոզչությանը
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:06

Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անհասցե է արձագանքել Արագած և Քուչակ գյուղերի կրթական հաստատությունների մանկավարժներին, աշխատակիցներին և աշակերտներին նախընտրական քարոզչությանը ներգրավելուն, խուսափելով նշել, որ դա արվել է հենց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կողմից:




Մեկնաբանվողներ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը