Arminfo.info

Երևան է ժամանել համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենավառ ֆուտբոլիստներից մեկը ՝ Ռոնալդինյոն
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 17:21

Արմինֆո. Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդու դի Ասիս Մորեյրան, ով ամբողջ աշխարհում հայտնի է որպես Ռոնալդինյո, ժամանել է Երևան՝ այստեղ ընթացող MAC Affiliate Conference Yerevan 2026 (iGaming և գործընկերային մարքեթինգի ոլորտում) համաժողովի շրջանակներում:

Ընդդիմադիր պատգամավորը՝ մայիսի 28-ի զորահանդեսի մասին. Հայաստանի իշխանությունները Հայաստանի ԶՈՒ-ն վերածել են նախընտրական գործիքի
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 16:14

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները Հայաստանի Զինված ուժերը (ԶՈՒ) վերածել են իրենց նախընտրական գործիքի։ Այդ մասին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով մայիսի 28-ին Երևանում կայանալիք զորահանդեսին։

Զախարովա․ Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար համագործակցությունը
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 15:35

Արմինֆո.Ռուսաստանի Դաշնությունը նպատակ ունի զարգացնել տնտեսական և հումանիտար համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Փաշինյան․ Հայաստանի անվտանգության և խաղաղության երաշխիքը ուժեղ և մարտունակ բանակն է
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 15:24

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության եւ խաղաղության երաշխիքը ուժեղ եւ մարտունակ բանակն է: Այս մասին նա ասել է Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։

ՀԱԿ․ Հայ ժողովուրդը պետք է իր ձեռքը վերցնի սեփական ճակատագիրը
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 15:19

Արմինֆո.Արևմուտքն ու Ռուսաստանը բացահայտ միջամտում են հայաստանյան ընտրություններին ՝ Հայաստանը վերածելով ազդեցության համար մարտադաշտի։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ՀՀ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

"Ապրելու երկիր". Միրզոյանը պատմության մեջ մնալու է որպես Հայաստանի ԱԳ նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 15:16

Արմինֆո."Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ հայ ռազմագերիների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան արված հայտարարությանը:

Հայկական քրիստոնեական ժառանգությունը կներկայացվի ԱՄՆ-ի Աստվածաշնչի թանգարանում
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 15:14

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն ստորագրել են հայկական քրիստոնեական ժառանգության և թանգարանային ոլորտում համագործակցության մասին մտադրության նամակ:

Մարուքյան. Այսպես կոչված «ԿԳԲ-ի պոդվալ»-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խայտառակությունն է
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 14:03

Արմինֆո. Այսպես կոչված «ԿԳԲ-ի պոդվալ»-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խայտառակությունն է։ Այս մասին մայիսի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Փաստաբան. Վարչապետին «դավաճան» անվանած բլոգեր Արտակ Ավետիսյանի գործը վերաորակվել է
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 13:46

Արմինֆո.Ուղիղ եթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած և դրանից հետո կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանի գործը ատելության խոսքի հոդվածից վերաորակվել է խուլիգանության։ Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ-ին կոչ է անում կատարել իր պարտավորությունները Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 13:42

Արմինֆո.Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ-ին կոչ է անում կատարել իր պարտավորությունները Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում։ Համագումարն այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ այսօր Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ։

 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 13:36

Արմինֆո.

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է կաշառք տալու և ստանալու նոր փաստերի բացահայտման մասին
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 13:29

Արմինֆո. Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է կաշառք տալու և ստանալու նոր փաստերի բացահայտման մասին։

Լեբեդև. ԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը Հայաստանում
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 13:24

Արմինֆո.Անկախ Պետությունների Համագործակցությունում չեն կարող անուշադրության մատնել Եվրոպական միությանը ինտեգրվելու ծրագրերի մասին հայտարարած Երևանի դիրքորոշումը և Հայաստանում անցկացված Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Արման Թաթոյանը դիմել է Մարկո Ռուբիոյին. TRIPP նախագծի հաջող իրականացումը հնարավոր է Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման և Բաքվից հայերի վերադարձի պայմանով
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 13:15

Արմինֆո. «Թրամփի երթուղի» (TRIPP) նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դուրս բերի իր զինված ուժերը (ԶՈՒ) Հայաստանի ինքնիշխան տարածքից և ազատ արձակի ապօրինի պահվող հայ ռազմագերիներին։ Այսպիսի հրապարակային դիմումով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին է դիմել «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ամերիկացի պաշտոնյայի՝ այսօր Երևան սպասվող այցի կապակցությամբ։

Ռուսաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի հետ
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 13:07

Արմինֆո.Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, ամերիկյան կողմին պաշտոնապես է հասցրել տեղեկատվությունը Ուկրաինայի նկատմամբ ռուսական կողմի պատասխան գործողությունների մասին։

Հայ դպրոցականները բրոնզե մեդալներով են վերադարձել Կենսաբանության միջազգային օլիմպիադայից
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 12:39

Արմինֆո.Սոչի քաղաքի «Սիրիուս» դաշնային տարածքում անցկացված Կենսաբանության II միջազգային բաց օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են 5 բրոնզե մեդալ:

Մարկո Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրի Արարատ Միրզոյանի հետ
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 12:36

Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևան կատարած այցի շրջանակներում փոխըմբռնման հուշագիր կստորագրի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Շոյգու. Մոսկվան ափսոսանքով է ընդունում Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության հարցերի վերաբերյալ
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 12:17

Արմինֆո.ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան ափսոսանքով է ընդունում Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության հարցերի վերաբերյալ։ Այս մասին նա ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։

Նարեկ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի փաստաթղթերում առկա եղել «ՌԴ ԱԴԾ ՏԿ» (ИЦ ФСБ) նշումը
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 12:13

Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաթղթերում առկա եղել «ՌԴ ԱԴԾ ՏԿ» (ИЦ ФСБ — Տեղեկատվական կենտրոն) նշումը։

Թաթոյանը հերքում է. «Միասնության թևեր» կուսակցությունը որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս՝ Ռուսաստանից, ֆինանսավորում չի ստանում
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 12:06

Արմինֆո.«Միասնության թևեր» կուսակցությունը որևէ արտաքին աղբյուրից, հատկապես՝ Ռուսաստանից, ֆինանսավորում չի ստանում։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Անկախ դիտորդ» կազմակերպության հայտարարությանն այն մասին, թե «Միասնության թևեր»-ը ֆինանսավորում է ստացել ՌԴ-ից։




Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան