Շաբաթ, 18 Հուլիսի 2026, 12:19
Արմինֆո. Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն։ Այդ մասին ասվում է Հայաստանի ՆԳՆ Ոստիկանության հաղորդագրությունում։
|
Շաբաթ, 18 Հուլիսի 2026, 12:07
Արմինֆո. Սյունիքի մարզում ամփոփվել են "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքները։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
|
Շաբաթ, 18 Հուլիսի 2026, 12:03
Արմինֆո. Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը: Փաստաբանը պատմել է, որ հուլիսի 17-ին ստացել է դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը: "Մասնավորապես, բավարարելով բողոքը, Դատարանն արձանագրել է, որ Հովնան սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները", - գրել է փաստաբանը Facebook-ի իր էջում:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 18:44
Արմինֆո.Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը: Քաղաքի կենտրոնում, Միսաք Մանուշյանի անվան պուրակում բացվել է մշակութային նոր տարածք. տեղադրվել են Աշոտ Հարությունյանի 13 քանդակները:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:41
Արմինֆո.Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը, ով ցուցահանդեսի տաղավարից հեռացրել է Արցախում "Մենք ենք մեր սարերը" կամ, ավելի հայտնի, "Տատիկ - Պապիկ" հուշարձանը պատկերող նկարը:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:20
Արմինֆո. "3+3" հարթակը տարածաշրջանային համագործակցության կարևոր մեխանիզմ է, և Ադրբեջանը պատրաստ է դրա հաջորդ հանդիպումն անցկացնել իր մոտ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:11
Արմինֆո.Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք համակողմանի կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ կայացած բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:09
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի՝ երեք ամիս ժամկետով:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:07
Արմինֆո.ԲՀԿ առաջնոր, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այդ մասին հաղորդել է Ծառուկյանի փաստաբաններից մեկը՝ Էմին Խաչատրյանը՝ Facebook-ի իր էջում։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 16:00
Արմինֆո.Հուլիսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը Ստամբուլի Ուսքյուդար (Սկյուտար) շրջանի Բաղլարբաշը թաղամասում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը վանդալիզմի ակտ կատարած անձը կալանավորվել է: Այդ մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 15:58
Արմինֆո. Կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի (Աբովյան) աշխատակիցներին ձեռնարկության աշխատանքը վերսկսելու պահանջով հերթական ակցիայի ժամանակ հաջողվել է զանգահարել Քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վազգեն Բադալյանին: 10 օր առաջ հենց նա էր կարգադրել կապարակնքել ձեռնարկությունը, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ մնացել են առանց աշխատանքի և ապրուստի միջոցների։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 15:39
Արմինֆո.Իրավիճակը Հարավային Կովկասում լինելու է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նրա գործընկեր Ջեյհուն Բայրամովի բանակցությունների օրակարգում: Այդ մասին հաղորդել է ինքը՝ Լավրովը ՝ բացելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները, ով Մոսկվայում է պաշտոնական այցով։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 15:30
Արմինֆո. Շուրջ երեք տասնամյակ՝ նույն հասցեում։ Սկզբում՝ ընդամենը մեկ ստոմատոլոգիական կլինիկա, իսկ այսօր՝ ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն։ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ»-ի գրեթե 30 տարվա ճանապարհը լի է զարգացման, նորարարության և շարունակական առաջընթացի պատմություններով։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 15:10
Արմինֆո. Կոնվերս Բանկը Euromoney հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից արժանացել է Armenia’s Best Digital Bank for Consumers մրցանակին՝ լավագույնը ճանաչվելով հուլիսի 16-ին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության առանցքային անվանակարգերից մեկում։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 14:52
Արմինֆո. Պլանավորո՞ւմ եք Ձեր ամառային հանգիստը կամ հերթական ուղևորությունը։ Idram&IDBank հավելվածի օգտատերերն ունեն Flyone Armenia ավիաընկերության հետ մեկնարկած նոր արշավին մասնակցելու բացառիկ հնարավորություն։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 14:04
Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել լիբանանյան ծագումով ֆրանսիացի հայտնի շեփորահար, կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆի շլափայլ համերգը:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 13:44
Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երկրի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 12:46
ԱրմԻնֆո։ Վրաստանը հատուկ հարաբերություններ ունի երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները խորանում են։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի «Իմեդի Լայվ» հաղորդման ժամանակ։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 12:21
ԱրմԻնֆո: Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում գրանցվել են աղիքային վարակի դեպքեր, որոնցից վեցը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 11:20
|