Arminfo.info

2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 15:42

Արմինֆո. Ճամփորդությունն արդեն վաղուց պարզապես ուղղություն ընտրելու մասին չէ․ այն դարձել է նոր փորձառություններ ձեռք բերելու, տարբեր մշակույթներ բացահայտելու և հիշողություններ ստեղծելու միջոց։ 2026 թվականը ճանապարհորդողներին առաջարկում է  թե՛ արդեն սիրված և դասական ուղղություններ, թե՛ նոր ու քիչ բացահայտված վայրեր:  

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 15:18

Արմինֆո. ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածում տեղադրված «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղափոխել Երևան քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ: 

Հայաստանի նախկին արտգործնախարար․ Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, պարտվում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ պետությունը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 14:43

Արմինֆո. Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, ընդդիմությունը չէ, որ պարտվում է։ Պարտվում է զսպումների և հակակշիռների համակարգը։ Պարտվում է ժողովրդավարությունը։ Եվ, ի վերջո, պարտվում է պետությունը։

ՊԵԿ աշխատակիցներն Իրանից մաքսանենգ բեռ են հայտնաբերել՝ 10 կգ մարիխուանայի տեսքով
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 14:33

Արմինֆո. ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում օրերս օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ քաղաքացին պատրաստվում է ՀՀ պետական սահմանով` մաքսանենգ եղանակով Հայաստան ներմուծել առանձնապես խոշոր չափի՝ 10 կիլոգրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ 

Գրիգորյան-Հաջիև հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյանի հանձնարարությամբ
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 14:10

Արմինֆո.Այն, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը տեղի է ունեցել մեր տարածաշրջանում, խոսում է այն մասին, որ մենք առաջ ենք գնում խաղաղ կարգավորման գործընթացում: Հունիսի 18-ին  ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Քաղաքագետ․ Քանի դեռ ընդդիմությունը լռում է, Փաշինյանը կարող է օգտվել պլան "Բ"-ից և ստանալ սահմանադրական մեծամասնություն 
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:59

Արմինֆո. Քանի դեռ ընդդիմությունը լռություն է պահպանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ինքն օգտվել  պլան "Բ"-ից և ստանալ սահմանադրական մեծամասնություն՝ ձայների 2/3-ով: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ հունիսի 7-ի հերթական խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության գործողությունների բացակայության և Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին։ 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ պետությունների՝ "Բնակության պետության սահմաններից դուրս գտնվող աշխատողների մասնակցությամբ արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին" համաձայնագրին կից արձանագրության վավերացմանը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:57

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը հունիսի 18-ի նիստում հավանություն է տվել "Բնակության պետության սահմաններից դուրս գտնվող աշխատողների մասնակցությամբ արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին" ԱՊՀ անդամ պետությունների համաձայնագրին կից արձանագրության վավերացմանը: 

Հայաստանում հաշմանդամություն ունեցող և 63 տարեկանից բարձր անձինք աշխատանքի տեղավորման հնարավորություն կստանան
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:51

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը, որի մշակումը պայմանավորված է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունների մեծացման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման անհրաժեշտությամբ։ 

Շոյգու․ Արևմուտքը 2018 թվին Հայաստանում քաղաքական ռեժիմը փոխելու համար լայնորեն օգտագործել է ֆեյքեր 
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:23

Արմինֆո.Արևմուտքը, այսպես կոչված, թիրախային երկրներում քաղաքական ռեժիմները փոխելու համար լայնորեն օգտագործում է ֆեյքեր և մարդկանց կառավարման համար ստեղծում հաղորդակցման մեխանիզմներ, այս մեթոդը կիրառվել է նաև Հայաստանում՝ 2018 թվականին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ 

Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդականը հայկական կողմի հետ քննարկել է պարսկերենի դասավանդման ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:06

Արմինֆո.Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը քննարկել են երկու երկրների միջև կրթական համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերում կառուցողական ներդրում կատարելու Երեւանի պատրաստակամության մասին
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 11:46

Արմինֆո.  Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:

ԼՂՀ խորհրդարանի խոսնակ․ Քաղաքական շահարկումների միջոցով որևէ մեկին չի հաջողվելու ստվեր նետել Արցախի  պետական կառույցների գործունեության  վրա
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 11:05

Արմինֆո. Որևէ մեկին չի հաջողվի անհիմն մեղադրանքների, կեղծ տեղեկատվության և քաղաքական շահարկումների միջոցով ստվեր նետել Արցախի Հանրապետության պետական կառույցների գործունեության վրա: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը ՝ համացանցում և հանրային տարբեր հարթակներում "Արցախֆրուտ"ՓԲԸ-ի հետ կապված դրամական միջոցների վերաբերյալ չստուգված տեղեկությունների տարածման ֆոնին։   

Հանրապետական․ Հայաստանի իշխանությունները 1991-2018 թվականներին երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:43

Արմինֆո. 1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեք որեւէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների։ Այդ մասին հայտարարել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Save Armenia» կազմակերպության պատվիրակության հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցեր
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:35

Արմինֆո.Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» («Փրկենք Հայաստանը») կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ:

Դատարանը երկու ամսով կալանավորել է Դավիթ Ղազինյանին
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:34

Արմինֆո.  "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով: Այդ մասին հայկական լրատվամիջոցներին հաղորդել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

Թուրքագետ․ Իրանի և ԱՄՆ հռչակագիրը քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համար
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:10

Արմինֆո.  Հունիսի 17-ին հրապարակված Իրանի և ԱՄՆ հռչակագիրը քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համար։

Հայաստանի ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության ներկայացուցչի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 09:57

Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բանակցություններ է վարել ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության հատուկ աշխատանքային խմբի ղեկավար Մյուրիել Պենևերի հետ:

Հայաստանի դեսպանը Բրուքինգս ինստիտուտի ներկայացուցիչներին պատմել է հայ-ամերիկյան օրակարգի արդիական հարցերի մասին
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 09:56

Արմինֆո.  ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ մասնակցել է ՀՀ–ԱՄՆ օրակարգի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը։

Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 23:13

Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա։

Հարկայինները ստուգում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 20:43

Արմինֆո.  Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցներն այսօր առավոտից "ռեյդեր" են կազմակերպել հայ խոշոր գործարար, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների ուղղությամբ: Ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ-ները, հարկայիններն այցելել են առնվազն 10 օբյեկտ, խուզարկություններ են կատարել "Օնիրա Ակումբ" ընկերությունում, որի կազմում են "Փարավոն" համալիրը, "Մուլտի Գրանդ" հյուրանոցը եւ այլն: Խուզարկություններ են կատարվել նաև Ծաղկաձորում Ծառուկյանին պատկանող հյուրանոցներում, ինչպես նաև "Արարատցեմենտ" ընկերությունում և այլ ձեռնարկություններում: Առգրավվել են փաստաթղթեր, համակարգիչներ, լիովին կաթվածահար է եղել կոլեկտիվների աշխատանքը։




Մեկնաբանվողներ
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով