Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 15:25
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար։ Առաջարկի շրջանակում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ վարկ՝ հաստատելով միայն եկամտի առկայության փաստն՝ առանց վճարունակության վերլուծության։
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 15:08
Արմինֆո.ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին հանդիպել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Ալ-Շեյխլիի հետ:
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 15:00
Արմինֆո. Նոր Հաճնում գործող Family ընկերության պատմությունը սկսվում է 2003-ին՝ արևածաղկի սերմերի արտադրությունից: Այնուհետև ընկերությունն ընդլայնել է իր գործունեությունը՝ շուկային ներկայացնելով նաև չիպսերի լայն տեսականի, պոպկորն և սուրճ, որոնք ներկայում իրացվում են Հայաստանի ներքին շուկայում։
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 14:34
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա անհրաժեշտ էր երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն օրինականացնելու համար: Այդ մասին հայտարարել է "Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Բենիամին Մաթեւոսյանը՝ ապրիլի 3-ին Երեւանում "Տարածաշրջանային եւ ընտրական գործընթացների ազդեցությունը ռուս-հայկական հարաբերությունների վրա" թեմայով խորհրդաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը (ACSSI):
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 14:00
Արմինֆո.Հայաստանում ԵՄ աջակցությամբ կստեղծվի քաղաքացիական ցանցերի կառուցման միջոցով տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարի կենտրոն՝ հանրապետությունում հասարակության դիմակայունությունը բարձրացնելու նպատակով:
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 13:49
Արմինֆո. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել հրաժարվել ռազմատնտեսական Եվրամիությանը ՌԴ հարեւանների, այդ թվում ՝ Հայաստանի անդամակցության նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքից:
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 13:37
Արմինֆո. Ռուսաստանաբնակ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցությունն ապրիլի 11-ին համազգային հանրահավաք կանցկացնի:
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 13:29
Արմինֆո.Միայն "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կարող է փոփոխություններ բերել Հայաստան: Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ "Շանթ" հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցում։
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 13:16
Արմինֆո. Ռուսաստանի տեսանկյունից՝ Հայաստանի ներկայիս գիծը ժամանակի հարց է դարձնում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական խզումը։
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 13:10
Արմինֆո. 5 տարվա ընթացքում Հայաստանի նախադպրոցական հաստատություններում 3-5 տարեկան երեխաների ներգրավվածությունն աճել է՝ 64,3%-ից մինչեւ 81%: Այդ մասին ապրիլի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 13:07
Արմինֆո. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 12:51
Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների միջև Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի (ՌՀՄԱԿ) ուսումնական բազայում անցկացվել են հանրապետական մրցումներ «Գազապաշպանի լավագույն հավաքական օղակ» կոչման համար:
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 12:28
Արմինֆո. Հին օրենքով 2 տարով պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք պահանջում են, որ իրենց զավակները ծառայեն նոր օրենքով, որի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է մինչև 1,5 տարի:
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 12:26
Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության "Բաղրամյան" զորավարժադաշտում պայմանագրային զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 11:44
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի հետ կապված միջադեպին մասնակցելու համար կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են "Աբովյան" քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 11:34
Արմինֆո. Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու գործով որպես մեղադրյալ 62 մարդ է անցնում: Այդ մասին ասվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 11:19
Արմինֆո. Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում «Հովանավոր տերության» մեխանիզմի գործարկման խնդրանքով: Այդ մասին տեղեկացնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը», որի ղեկավարը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն է:
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 10:55
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 10:49
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարությունում հորդորել են ազնվացեղ եղջերուների հանդիպելիս ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը:
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 10:16
Արմինֆո. Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը հրաժարական է տվել ՝ դպրոցի "Փառքի անկյունից" Արցախի դրոշը հանելու իշխանությունների պահանջի պատճառով:
|