Arminfo.info

Հայաստանի գլխավոր դատախազը մեկնել է Չինաստան
 Շաբաթ, 11 Ապրիլի 2026, 11:44

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայում կայանալիք՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Փաշինյանին ուղեկցող ոստիկանների ավտոբուսը վթարի է ենթարկվել. 1 մարդ զոհվել է, 12-ը ՝ տուժել
 Շաբաթ, 11 Ապրիլի 2026, 11:43

Արմինֆո Վթարի է ենթարկվել ՀՀ ներքին գործերի նախարարության ավտոբուսը, որը Երևանից Լոռու մարզ էր մեկնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նրա զինակիցների ներկուսակցական քարոզարշավի ժամանակ հասարակական կարգի ապահովման նպատակով: Այդ մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Դատարանը չեղարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի երկրից ելքի արգելքը
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 21:10

Արմինֆո. Առաջին ատյանի դատարանը բավարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի պաշտպանական կողմի բողոքը և որոշել է չեղարկել խափանման միջոցը՝ երկրից ելքի արգելքը:

Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստան»-ը նոր ուժերով ընտրել է միավորման ուղին
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 21:09

Արմինֆո. Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքական ուժերին, որոնք ցանկություն են հայտնել միասնական ճակատով մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, բայց ընտրել է միավորվել միայն նոր ուժերի հետ։

Նարեկ Կարապետյան. «Մենք չպետք է լինենք տարածաշրջանային տերությունների շահերի հակասությունների թիզակետում»
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 21:09

Արմինֆո. «Հայաստանը չի կարող և չպետք է լինի մի թիզակետ, որտեղ բախվում են տարածաշրջանային տերությունների հակասական շահերը», — Առաջին հանրային ալիքի եթերում հայտարարել է Նարեկ Կարապետյանը, ով գլխավորում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում։

ՀՀ ԱԳՆ-ն՝ Մարաղայի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ. «Կայուն խաղաղությունը պահանջում է թշնամանքի հռետորաբանությունից զերծ միջավայր»
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 21:08

Արմինֆո. «Կայուն խաղաղությունը պահանջում է թշնամանքի հռետորաբանությունից զերծ միջավայր և հումանիտար խնդիրների լուծման հաստատակամ հանձնառություն»։ Այս մասին ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում (X)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի հայկական ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ։

Ղազախստանի նախագահը և Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կառավարման խորհրդի նախագահը քննարկել են 20 տարվա արդյունքները և նոր ներդրումային ծրագրերը
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 19:13

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի երկու տասնամյակների աշխատանքի արդյունքները և ներդրումային համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները։

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 19:07

Արմինֆո.«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը։ Հավաքագրված միջոցներն ուղղվել են համերգի կազմակերպմանը, ինչպես նաև  նախորդ տարի մեկնարկած ծառատունկի ծրագրի ամբողջական իրականացմանը։

Ցահքնա․ Էստոնիան հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի վիթխարի փորձ ունի, որը պատրաստ է կիսել Հայաստանի հետ
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 19:00

Արմինֆո.Էստոնիան հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի վիթխարի փորձ ունի, որը պատրաստ է կիսել Հայաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ Երեւանում Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀԱԿ փոխնախագահ․ Սամվել Կարապետյանի կուսակցության հետ դաշինք ստեղծել չհաջողվեց տարբեր մոտեցումների պատճառով
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 18:56

Արմինֆո. Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցության հետ միավորվել չհաջողվեց, քանի որ ինչ-որ պահի փոխվեց խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նրանց ռազմավարությունը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ, քաղաքական ուժի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Լևոն Զուրաբյանը։

Ռոբերտ Ամստերդամը ԵՄ-ից պահանջել է դադարեցնել Հիբրիդային արագ արձագանքման խմբի տեղակայումն ու գործունեությունը Հայաստանում
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 18:54

Արմինֆո.Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր և կառավարող գործընկեր, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Եվրոպական միությունից պահանջել է դադարեցնել Հիբրիդային արագ արձագանքման խմբի (HRRT) տեղակայումն ու գործունեությունը Հայաստանում: Այդ մասին ասվում է Ամստերդամի նամակում, որն ուղարկվել է ԵՄ ղեկավարությանը, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

ՀԱԿ փոխնախագահ․ TRIPP-ը միակողմանի աշխարհաքաղաքական շահերի վրա հիմնված մոդել է
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 18:52

Արմինֆո. Թրամփի երթուղին (TRIPP) խոցելի մոդել է, որը հիմնված է միակողմանի աշխարհաքաղաքական շահերի վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ, քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը' ներկայացնելով "Ինքնիշխան խաղաղության" հայեցակարգը:

Արծվիկ Մինասյանը որոշել է լինել "Հայաստան" դաշինքի նախընտրական ցուցակի վերջում
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 18:51

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ինքն է որոշել լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած "Հայաստան" դաշինքի նախընտրական ցուցակի վերջում:

Yerevan Wine Days-ը կնշի իր 10-ամյա հոբելյանը
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 18:44

Արմինֆո. Արդեն ավանդական դարձած Երևանի գինու փառատոնը՝ Yerevan Wine Days-ը, այս տարի նշելու է իր 10-ամյա հոբելյանը: Այդ առիթով փառատոնի կազմակերպիչները որոշել են նվիրել իրենց այցելուներին, ովքեր տարեցտարի իրենց ներկայությամբ հաստատում են փառատոնի կարեւորությունը։

«Հայաստան» դաշինք․ Եթե իշխանափոխությունը մեզնից է կախված, մենք պատրաստ ենք համագործակցության
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 17:00

Արմինֆո.Ի պատասխան համագործակցության հնարավորության եւ վարչապետի ընտրության շուրջ քաղաքական ուժերի վերջին հայտարարությունների՝ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, որ նախընտրական շրջանը դիրքավորման շրջան է։

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Հայաստանի դեսպանը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 16:57

Արմինֆո.Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ապրիլի 10-ին կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ վերջերս կայացած բանակցությունների արդյունքների լույսի ներքո:

Հայաստանի ԱԳՆ ղեկավար․ TRIPP-ում երրորդ երկրների ներգրավումը հնարավոր կլինի միայն շինարարական աշխատանքներն սկսելիս
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 16:53

Արմինֆո."Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) հայ - ամերիկյան նախագծին երրորդ երկրների ներգրավումը հնարավոր կլինի միայն "գետնի վրա"աշխատանքների մեկնարկից հետո: Այդ մասին ապրիլի 10-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ էստոնացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը և դիրքորոշումը գլխավոր հարցերի շուրջ
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 16:52

Արմինֆո. Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ, քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ներկայացրել է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը և հիմնական հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումները:

Էստոնիայի ԱԳ նախարար. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վիթխարի պատմական առաջընթաց քայլ է
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 16:08

Արմինֆո.Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը վիթխարի պատմական առաջընթաց քայլ է։ Այդ մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան՝ ապրիլի 10-ին Երեւանում Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Միրզոյան․ Բաքվից հայ գերիների ազատ արձակման հարցի վերաբերյալ նորություն չկա
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 16:05

Արմինֆո. Բաքվից հայ գերիներին ազատ արձակելու հարցի վերաբերյալ նորություն չկա։ Այդ մասին ապրիլի 10-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ էստոնացի գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։




Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ