Arminfo.info

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հերքել է, իբր, Հայաստանի Կոտայքի մարզում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին "հաղորդումները"
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 17:08

Արմինֆո. X հարթակում տարածվում է մի կեղծ տեսանյութ, որում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից շրջանառվում է նախազգուշացում հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին, որն առաջիկա շաբաթներին լինելու է Կոտայքի մարզում։ Այդ մասին ասվում է  ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հաղորդագրությունում։

Հայ դպրոցականները վեց մեդալ են նվաճել Մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 17:01

Արմինֆո. Հայ դպրոցականները վեց մեդալ են նվաճել Ռումինիայի Բուզեու քաղաքում կայացած Պատանիների մաթեմատիկայի բալկանյան 30-րդ օլիմպիադայում (JBMO):

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:49

ԱրմինֆոԱմերիաբանկը և  ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (ՕՊԵԿ-ի հիմնադրամ) 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում ՕՊԵԿ-ի հիմնադրամի «Զարգացման ֆորում 2026»-ի շրջանակում, որով նաև նշանավորվեց կազմակերպության հիմնադրման 50-ամյակը։

Հայ փորձագետներն ու Թուրքիայի առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները քննարկել են երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:44

Արմինֆո.  "Հայկական խորհուրդ" վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը և փորձագետ Սամվել Մելիքսեթյանը հունիսի 21–25-ը աշխատանքային այցով գտնվել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

ԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:40

Արմինֆո.  Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Դատարանը Մուղնիի Սուրբ Գևորգ վանքի վանահոր նկատմամբ վերացրել է ծառայության վայր այցելելու արգելքը
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:23

Արմինֆո. Դատարանը Արագածոտն մարզի Մուղնու Սուրբ Գևորգ վանքի վանահայր, Հայր Գարեգին Արսենյանի նկատմամբ վերացրել է ծառայության վայր այցելելու արգելքը: Համապատասխան որոշումը հունիսի 26-ի նիստում ընդունել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը։

Հայաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող կանանց թվի աճ է գրանցվել
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:12

Արմինֆո. Հայաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող կանանց թվի աճ է գրանցվել։ Այդ մասին հունիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բուժման գծով փոխտնօրեն Գայանե Վարդազարյանը։

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 15:50

Արմինֆո.2026թ․-ի hունիսի 24-ին կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: ԱրարատԲանկի համար 2025 թվականը նշանավորվել է բանկային համակարգում դիրքերի ամրապնդմամբ, ծառայությունների ընդլայնմամբ և միջազգային խոշոր գործընկերների հետ կարևոր համագործակցությունների հաստատմամբ։

Կոնդի վերակառուցման առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրման վրա
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 15:35

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը։

Մանե Թանդիլյան․ Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու, որը նոր մարտահրավերներ է առաջացնելու նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 15:25

Արմինֆո.  Հասարակության առվնազն կեսն ունի և ունենալու է խորը մտահոգություններ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

Հայաստանում բացահայտվում է թմրամիջոցների շրջանառության գրանցված դեպքերի 52,7 տոկոսը․ ՆԳՆ
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 15:22

Արմինֆո.Հայաստանում 2026 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա համեմատ (50.9%) աճել է՝ կազմելով 52.7%: '

Հուլիսին Թբիլիսիում կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 15:20

Արմինֆո. Վրաստանում կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր։ Միջոցառումներին մասնակցելու նպատակով Թբիլիսի է գործուղվելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը: Նախարարին գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Հայաստանի նախկին արտգործնախարար․ Իշխանության կողմից ուժային կառույցներին ապավինելը լրջագույն լեգիտիմության խնդիր է առաջացնում
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 14:24

ԱրմինֆոՀայաստանի իշխանությունը շարունակում է ապավինել ուժային կառույցներին, հույս ունենալով պահպանել իշխանությունը՝ առաջացնելով լրջագույն լեգիտիմության խնդիր։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։   

Ղազախստանը, Ադրբեջանը և Վրաստանը աշխատում են միասնական երկարաժամկետ սակագնային մոդելի ստեղծման վրա՝ որպես Միջին միջանցքի զարգացման մաս
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 14:16

Արմինֆո. Ղազախստանը, Ադրբեջանը և Վրաստանը աշխատում են Միջին միջանցքի զարգացման շրջանակներում միասնական երկարաժամկետ սակագնային մոդել ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Միջերկրածովյան նավագնացության ընկերության (MSC) ավագ փոխնախագահ Էդուարդ Սիգրիստի հետ հանդիպման ժամանակ։

Կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք կառաջադրվի
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 14:02

Արմինֆո. Կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք կառաջադրվի՝ պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար։

Փաստաբան. Վճռաբեկ դատարանը մերժել է քննության առնել Հայաստանի գլխավոր դատախազի բողոքը՝ ՀԱԵ Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալման գործով
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 13:55

Արմինֆո. Հայաստանի Վճռաբեկ դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը՝ կապված Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալման, փաստաբանների գործունեությանը խոչընդոտելու և թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի ձերբակալման փաստը թաքցնելու գործի հետ։

ՀՀ փոխվարչապետ. Այսօր, ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ, Հայաստանն ու Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 13:46

Արմինֆո.Հունիսի 25-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը հանդես են եկել պաշտպանական համագործակցության զարգացման օգտին
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 13:44

Արմինֆո. Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը պաշտպանության պետնախարար լորդ Քոուկերի հետ քննարկել է Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերության շրջանակներում հայ-բրիտանական ռազմական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 13:35

Արմինֆո. Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ պատմելով Բաքվում ունեցած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի մասին։

Հայաստանի Սահմանադրական դատարանում սկսվում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունը
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 13:30

Արմինֆո. Հայաստանի Սահմանադրական դատարանում հունիսի 26-ին, ժամը 11:00-ին սկսվում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունը, որոնք պահանջում են անվավեր ճանաչել հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքները։




Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ