Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 17:50
Արմինֆո. Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահում բացվել է Իրանական գրականության անկյուն։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության ներկայացուցիչ Նեդա Ռաէֆիփուրը:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 17:48
Արմինֆո.Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 17:47
Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ղազախական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 17:39
Արմինֆո. Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հաղորդել է, որ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ հուլիսի 15-ին ստանձնել են քաղբանտարկյալ, "Մայր Հայաստան" քաղխորհրդի անդամ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 16:48
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունում առկա է իրավական անվտանգության լուրջ խնդիր: Քաղաքական իշխանությունները մշտապես հրապարակավ հայտարարում են այս կամ այն անձի դեմ քրեական և այլ գործեր հարուցելու մասին, որից հետո ամբողջ իրավապահ համակարգը, քննչական մարմինները, դատախազությունը, դատարանները սկսում են կատարել այդ քաղաքական հրահանգը։ Այդ մասին հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից՝ Երեմ Սարգսյանը՝ արձագանքելով Գլխավոր դատախազության հաղորդագրությանն այն մասին, որ իր պաշտպանյալի ցեմենտի գործարանն անցել է պետական կառավարման ներքո։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 16:36
Արմինֆո. Ռուսական ծագմամբ ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է TRIPP+ Enterprise Fund-ի նախագահ․ դա նոր հիմնադրամ է, որը պետք է ֆինանսավորի ենթակառուցվածքային նախագծեր Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում: Նշանակումը հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Այս մասին "Սեկտոր գոռ" հետազոտական Telegram-ալիքում իր հոդվածում գրում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ՉԺԱԻ Կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Եվգենիա Գորյուշինան:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 15:56
Արմինֆո. «ՓՄՁ Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսի նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունների առնչությամբ:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 13:33
ԱրմԻնֆո. Նիդեռլանդներում սկսվել է նոր սերնդի հայկական անձնագրերի զանգվածային տպագրությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 13:05
Արմինֆո: ՀՀ կառավարությունն ընդունել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի իրականացման համար ռազմավարական գործընկերության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը: Այս որոշումը հաստատվել է հուլիսի 16-ին կառավարության նիստում:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 12:43
Արմինֆո. Ռուսաստանը պատրաստ է տրամադրել պահանջվող օգնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ նախատեսված բանակցությունների հետ։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 11:58
Արմինֆո. Շուրջ 30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով և հավկիթներով։ Թռչնաֆաբրիկան ամեն օր արտադրում և իրացնում է ավելի քան 10 տոննա հավի միս, որը կազմում է Հայաստանում օրական սպառվող թռչնամսի մինչև 40%-ը, ինչպես նաև 400.000 հավկիթ, ինչը Հայաստանում 1 օրում սպառվող քանակի կեսից ավելին է։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 11:54
ԱրմԻնֆո. Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակն է չեղարկել Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար բնակության պահանջը՝ օրենսդրական փոփոխությունները անվանելով «ընտրական վտարանդի»։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 11:04
Արմինֆո: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանությունը հրապարակել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ստացված նոր փաստաթղթեր, որոնք, նրանց կարծիքով, վկայում են իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքների անհիմն լինելու մասին:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 10:19
ԱրմԻնֆո. Հայկական դատարանը արդարացուցիչ վճիռ է կայացրել Արցախի Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին։ Այս մասին իր Facebook էջում հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 10:08
ԱրմԻնֆո. Նիդերլանդների առաքելության Հայաստանում նոր փոխտնօրեն է նշանակվել Մարիին Սպետը։ Այս մասին հայտնում է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը Facebook-ում։
|
Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 20:00
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունը լիովին կիսում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը եւ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան միավորող 3+3 միջազգային հարթակը չքաղաքականացնելու մոտեցումը:
|
Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 19:10
|
Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 17:46
Արմինֆո. Եվրոպական միությունը բավականաչափ ճնշում չի գործադրում Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին ազատ արձակելու համար։ Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը՝ "Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորագրով խորհրդաժողովում:
|
Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 17:45
Արմինֆո. Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Այդ մասին ասվում է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործունեության ծրագրում։
|
Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 17:06
Արմինֆո.Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։
|