Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 20:46
Արմինֆո. Լեհաստանի Գդանսկ քաղաքում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին Հայաստանի մասնակցությունը գիտակցված մարտահրավեր է Մոսկվային ՝ հանուն Բրյուսելի հավանության։ Այդ մասին RTVI-ին հայտարարել է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը հետևողականորեն ընտրում է Բրյուսելի հավանությունը՝ նույնիսկ Մոսկվայի հետ հարաբերությունների գնով։ |
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 20:45
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 20:27
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 19:44
Արմինֆո. Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան կարծում է, որ վերջին տարիներին Հնդկաստանի և Հայաստանի միջպետական հարաբերությունները խորանում են, զարգանում արագացված տեմպերով և բազմապրոֆիլ բնույթ են ստանում՝ կրթությունից, մշակույթից, առողջապահությունից մինչև պաշտպանական, ռազմատեխնիկական ոլորտում հաջող փոխգործակցություն: |
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 19:14
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 19:03
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 18:56
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 18:54
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 18:16
Արմինֆո. "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ու "Ո0ւժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դեռ չեն հանդիպել, բայց եթե հարկ լինի, նրանք դա կանեն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, խոսելով այն մասին, թե ինչ փուլում են ընդդիմության բանակցությունները: |
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 17:18
Արմինֆո. Միջոցառումների տոմսերի վաճառքի Eventhub հարթակն ընդլայնում է հնարավորությունները` տեղական շուկայի գնորդների և միջոցառումների կազմակերպիչների համար հասանելի դարձնելով եվրոպական շուկան: |
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 17:09
Արմինֆո. «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին» միջնորդությունը Սահմանադրական դատարանի կողմից քննության առարկա չի դարձել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող են բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորները: Այդ մասին ասվում է Սահմանադրական դատարանի հաղորդագրությունում։ |
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 17:06
Արմինֆո. Կամավոր ատեստավորման երկրորդ փուլը հաջողությամբ անցած ուսուցիչների աշխատավարձի հիմնական դրույքաչափը կբարձրացվի մինչև 300 հազար դրամ: Այդ մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ կատարած այցի ժամանակ՝ ծանոթանալու կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքներին: |
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:42
Արմինֆո. Բռնի տեղահանությունից հետո հայերի Արցախ վերադարձի հարցի հավասարեցումը ադրբեջանցիների՝ Հայաստան, այսպես կոչված, վերադարձի հետ գործող իշխանության կողմից թույլ տրված ամենալուրջ սխալն էր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու հայեցակարգի ակտիվ առաջ մղման ֆոնին։ |
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:22
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:12
Արմինֆո. Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով, ևս 17.000 ընտրողներ քվեարկել են փակ ցուցակներով, որոնց նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել։ Խոսքը մոտ 100.000 քվեի մասին է, որոնց շուրջ մինչ օրս առկա են հիմնավոր հարցեր (8-9%)։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը, հավելելով, որ հենց այդ տարբերությունն էլ որոշել է իշխանության ճակատագիրը։ |
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:05
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:04
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 15:58
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 14:30
Արմինֆո."ՀայաՔվե" միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ): Այդ մասին իր «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը: |