Ուրբաթ, 5 Հունիսի 2026 20:07
Արմինֆո. Հունիսի 5-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ >>>
|
Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026 14:56
Արմինֆո. Ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի և հնարավոր ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո։ Այդ մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։ >>>
|
Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026 12:36
Արմինֆո.Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը կոչ է արել արցախցիներին լրացնել հարցաթերթիկը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմում ներկայացնելու համար՝ օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից զավթված սեփական գույքը պաշտպանելու նպատակով։ >>>
|
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 20:33
Արմինֆո. Արցախահայության նկատմամբ արդարությունը պետք է վերականգնվի։ Այս մասին հունիսի 2-ին հայաստանյան մի շարք լրատվամիջոցների խմբագիրների հետ զրույցում հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ >>>
|
Շաբաթ, 30 Մայիսի 2026 13:48
Արմինֆո. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ հայտարարությունը ռուս խաղաղապահներին որևէ մանդատով չէր օժտել, իսկ Արցախի հարցով Հայաստանի վարչապետի գործողություններն այդ խաղաղապահներին դրել էին կողմնակի դիտորդների կարգավիճակում։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ >>>
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026 11:36
Արմինֆո.Դիլետանտիզմն ու պոպուլիզմն օտար են անվտանգության և պաշտպանության ոլորտներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ Արշավիր Ղարամյանը։ >>>
|
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 15:40
Արմինֆո. Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել, որը հրապարակվել է նրա ընտանիքի միջոցով: >>>
|
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 13:27
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքը չի կարող լինել տարբեր կեղտոտ գործարքների և քաղաքական գործարքների առարկա։ Այս մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը՝ ի պատասխան այն հայտարարության, որ Հայաստանի դատարանը անվավեր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կառավարության սեփականության պետական գրանցումը Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի նկատմամբ։ >>>
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026 21:17
Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը մտավախություն է հայտնել, որ Արցախի անկումից և բանակի քայքայումից հետո գործող իշխանությունների հաջորդ թիրախը կդառնա Սյունիքը։ Այս մասին նա հայտարարել է Կապանում (Սյունիքի մարզ) «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ընթացքում։ >>>
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026 20:00
Արմինֆո. Այսօր ՀՀ վարչական դատարանի նախագահը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է փաստաբան Ռոման Երիցյանը։ >>>
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026 19:50
Արմինֆո. Հայաստանի դատարանը բավարարել է արցախցի Մարատ Եգանյանի հայցը՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը պարտավորեցնելով նրան ներառել ընտրական ցուցակներում: Այդ մասին Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում հաղորդել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ >>>
|
Երկուշաբթի, 25 Մայիսի 2026 14:54
Արմինֆո. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հայ ժողովրդին է դիմել Բաքվի բանտից, որտեղ ապօրինաբար գտնվում է 2023 թվականի սեպտեմբերից՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից հետո։ >>>
|
Երկուշաբթի, 25 Մայիսի 2026 14:10
Արմինֆո. Արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական գործիչներ կոչ են արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը և նրա նկատմամբ քրեական գործիքակազմի կիրառումը Հայաստանում հունիսյան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: >>>
|
Երեքշաբթի, 19 Մայիսի 2026 20:20
Արմինֆո. ՀՀ-ում նախընտրական գործընթացների շրջանակում իշխանական ուժերի քաղաքական դրսևորումները դուրս են քաղաքակիրթ ու ժողովրդավարական ձևաչափերից։ Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության հանրային խորհրդի հայտարարությունում։ >>>
|
Երեքշաբթի, 19 Մայիսի 2026 14:31
Արմինֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանի ուղեկցությամբ, սույն թվականի մայիսի 13-16-ը Կիպրոս կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի կողմից ընտրված Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, (ECR) խմբակցության անդամ Գեադիս Գեադիի հետ։ >>>
|
Երեքշաբթի, 19 Մայիսի 2026 14:27
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միացել է Ադրբեջանին՝ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ նախաձեռնությունը "անցանկալի է": Այդ մասին ասվում է Միջազգային քրիստոնեական համերաշխության (CSI) հայտարարության մեջ։ >>>
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 18:22
Արմինֆո.Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Վատիկանում Հռոմի պապ Լեւոն XIV-ի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Արցախի հարցին։ >>>
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 12:31
Արմինֆո. Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ և հավաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ ցուցանմուշներով, հայտնվել են անհետացման վտանգի տակ: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, "Ազգային" պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը, հիշեցնելով, որ մայիսի 18-ին աշխարհը նշում է Թանգարանների միջազգային օրը: >>>
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026 16:45
Արմինֆո."Հայաստան" դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանն արձագանքել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի վերաբերյալ հայտարարություններին եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի հասցեին հարձակումներին: Արձագանքելով Սյունիքում Փաշինյանի արած հայտարարություններին, թե՝ "Ղարաբաղյան շարժումը ամենամեծ սխալն էր", Վարդանյանը Հայաստանի վարչապետին հարցրել է, թե ինչ է նա արել Արցախի համար: >>>
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026 13:30
Արմինֆո.Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմի հերթական թիրախը դարձել է ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։ >>>
|