


Արմինֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հանդիպել է Վաղարշապատում ժամանակավորապես բնակվող արցախցիների հետ, ովքեր այսօր ապրում են բռնի տեղահանության ծանր հետևանքները։
«Զրույցի առանցքում մեր առջև կանգնած սոցիալական և իրավական խնդիրներն էին, բայց ամենակարևորը՝ վերադարձի իրավունքը, որը չի կարող ջնջվել ոչ մի պայմանով։
Խոսեցինք կորստի, անորոշության, բայց նաև վերադարձի հավատքի ու հնարավորության մասին։ Ընդգծվեց, որ վերադարձը միայն ցանկություն չէ, այլ անժամանցելի իրավունք, որի պաշտպանությունն ու օրակարգում պահելը պարտավորություն է թե՛ պետության, թե՛ ողջ հայկական հասարակության համար», - գրել է Մետաքսե Հակոբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։



