


Արմինֆո. Արցախի Հանրապետության ԱԳՆ շենքի ապամոնտաժման ընթացքում, որը ներառված էր պատմամշակութային հուշարձանների ցանկում, Ստեփանակերտում գործող ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը ոչնչացրել է շենքի ներսի պատին գտնվող տաղանդավոր նկարիչ և քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանի հեղինակած որմնանկարը։ Այդ մասին հաղորդում է Արցախի մշակութային եւ զբոսաշրջության զարգացման գործակալությունը:Ա Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալությունրցախի Մշակութային և Զբոսաշրջն Զարգացման Գործակալություն
«ԱԳՆ շենքի քանդումը Արցախի Անկախության օրը ոչ միայն նպատակ ուներ վերացնել անկախության խորհրդանիշները, այլև դարձավ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, աղավաղման և յուրացման հետևողական քաղաքականության հերթական դրսևորումը։
Մենք ընդգծում ենք, որ այս վանդալիզմի պատասխանատվությունը կրում է ոչ միայն Ադրբեջանը, այլև միջազգային հանրությունը, որը իր լռությամբ և անգործությամբ փաստացի խրախուսում է մշակութային ցեղասպանությունը։ Ոչ պակաս մտահոգիչ է նաև Հայաստանի իշխանությունների անգործությունը, որոնք պարտավոր էին պաշտպանել իրենց քաղաքացիների իրավունքները և Արցախի մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում։
Առնոլդ Մելիքսեթյանի որմնանկարի ոչնչացումը ոչ միայն արվեստի արժեքավոր գործի կորուստ է, այլև հիշողության ու արցախահայերի ինքնության ջնջման լայնածավալ քաղաքականության մի մասը», - ասվում է հաղորդագրությունում։



